08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 12-ին կժամանեն Երեւան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից եւ Իգոր Պոպովը` Ռուսասատնից, վաղը` մայիսի 12-ին հանդիպումներ կունենան Երեւանում Հայաստանի ղեկավարության հետ, հաղորդում է “Новости-Армения”-ն: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատասվում է, որ Հայաստանից համանախագահները կմեկնեն նաեւ Ադրբեջան: Համանախագահների վերջին այցը տարածաշրջան կայացել է […]

Միասնական շտաբի հայտարարությունը

            “Մենք հոգեբանորեն պատրաստ էինք, բայց որ ընտրախախտումները կհասնեն այս չափերի եւ գործի կդրվի հատուկ հնարք, դրոշմակնիքների անհետացումը, նույնիսկ ամենամղձավանջային երազում ոչ ոք չէր կարող պատկերացնել”,-այօսր ՀՔՄ-ում կայացած միջկուսակցական միասնական շտաբի ամփոփիչ նիստին հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով խորհրդարանական ընտություններից: Հմայակ Հովհաննիսյանն ընթերցեց միասնական շտաբի  հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում […]

Օսկանյանին ասել են` հանի. Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանին

ԲՀԿ-ում արմատական եւ պահպանողական թեւերի մեջ երեկ հերթական ռաունդ է գրացվել` ի օգուտ երկրորդների: Օսկանյանը ԲՀԿ-ի քննարկման է ներկայացրել իշխանություններին ու ընտրություններին նվիրված իր հերթական կոշտ հայտարարությունը, Ծառուկյանն, ի տարբերություն, Օսկանյանի համագումարյան ելույթի, ասել է` էս հանի: Հանվել է: Հետո էլ, թե` էս էլ հանի: Հանվել է: Ապա` “մի էս էլ հանի”: Տակը, ասում են, […]

Էդվարդ Նալբանդյանը 14 երկկողմ հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում

Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Էդվարդ Նալբանդյանի եւ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի […]

Գյուրզան գյուղից տեղափոխվեց կենդանաբանական այգի

Մայիսի 10-ին, ժամը 20.02-ին “Փոքր Մհեր” կրթահամալիրի աշխատակիցներից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շրջակայքում բռնել են գյուրզա ցեղատեսակի օձ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Հատուկ մասնագետի կողմից ուսումնասիրվել է շրջակա տարածքը: Այլ օձ չի հայտնաբերվել: Գյուրզա օձը տեղափոխվել է Երեւանի կենդանաբանական այգի: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Չմիացած երկների արգործնախարարների հանդիպմանը

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով: Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասաց. ‘Ուրախ եմ վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել եւ աշխատել եմ տասնչորս տարի եւ պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները այդ տարիների, երկրի եւ ժողովրդի նկատմամբ’: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման […]

Հմայակը հեռվից հետեւեց ՀԱԿ-ին

Մայիսի 8-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին հեռվից հետեւում էր նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը: Մինչ  Henaran.am-ի թղթակիցը փորձեց մոտենալ նրան, Հմայակ Հովհաննիսյանը հեռացավ: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում`լսելով հարցը` նախ քաղաքագետը քահ-քահ ծիծաղեց, հետո ասաց, որ ինքը միշտ հետեւում է հանրահավաքներին: “Որպես քաղաքագետ ոչ մի միտինգ բաց չեմ թողնում, […]

Ձեր հարցերը Հենարան-ի հյուրին

Այսուհետ “Հենարան” մամուլի ակումբում կայանալիք ուղիղ հեռաձակվող մամուլի  ասուլիսների հյուրերին  իրենց հարցերը կարող են ուղղել նաեւ մեր ընթերցողները: Դրա համար պարզապես պետք է զանգահարել 54-23-13 հեռախոսահամարով  կամ հարցը ուղարկել [email protected] հասցեին: Խնդրում ենք նշել նաեւ ձեր կոորդինատները /անուն ազգանուն, հեռախոսահամար/, որոնք բնականաբար չեն հրապարակվի: Եվ այսպես, վաղը` մայիսի 11-ին, ժամը 12-ին` “Խորհրդարանական ընտրություններ. ինչպիսի՟ Ազգային […]

Տպագիր մամուլն ավելի շատ քարոզել է, քան իրազեկել. փորձագետ

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիաան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագարի շրջանակներում  շուրջ 2,5 ամիս մոնիտորինգ է արել Հայաստանի` 3000 և ավելի տպաքանակ և հանրապետական սպառումունեցող 16 անուն թերթերը`“Իրատես դե ֆակտո”-ն, “Ազգ”-ը, “Իրավունք”-ը, “Հայոց աշխարհ”-ը, ՀԺ-ն, “Երկիր”-ը, “Ժամանակ“-ը, “Ժողովուրդ”-ը, ՉԻ-ն, “Հրապարակ“-ը, “168 ժամ“-ը, “Առավոտ“-ը, “Հայացք”-ը, “Օրակարգ“-ը, “Голос Армении“-ն, եւ “Новое Время”-ն: Ուսումնասիրության […]

ԵԺԿ նախագահը աջակցել եւ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը շնորհավորական ուղերձ է հղել  ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. Ձերդ գերազանցություն, ցավով տեղեկացա մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքի ժամանակ Երեւանում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որի հետեւանքով մարդիկ տուժեցին: Ընդունեք իմկարեկցանքը եւ պատրաստակամությունը` կատարվածի հետեւանքները հաղթահարելու առնչությամբ: Մենք աղոթում ենք տուժածների համար եւ մեր աջկցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի