15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջհանգիրյանը մեկնաբանում է ԲՀԿ-ի պահվածքը

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է այն փաստը, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չհայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին: “ՀԱԿ-ը երբեք էլ չի հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է, նման հայտարարություն չի եղել: Իսկ թե ինչու ԲՀԿ խմբակցությունը չհայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին, հարցրեք ԲՀԿ-ին”,-Henaran.am-ին ասել է Գագիկ Ջհանգիրյանը ու հավելել.  “Կա ընդդիմություն, կա իշխանություն”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀԱԿ-ը ակտիվորեն համագործակցեց ԲՀԿ-ի հետ նախընտրական շրջանում, իսկ դրանից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ, այսպես ասած, քաղաքագիտական վերլուծությամբ, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. “Քաղաքագիտական վերլուծությունը մինչեւ հիմա էլ ուժի մեջ է, բայց այդ վերլուծության մեջ պնդում չի եղել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե սպասելի էր արդյոք, որ ԲՀԿ-ն նման հայտարարություն չէր անելու, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. “Դա ԲԿՀ խմբակցության եւ կուսակցության գործն է”:

Henaran.am-ը նույն հարցի շուրջ զրուցել է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար սպասելի էր, որ ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր կուսակցություն լինելու մասին:

“Համենայն դեպս, որեւէ արտասովոր բան չեղավ”,-նկատեց նա: Ի պատասխան մեր հարցին, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն սպասվում է, Ստեփան Դեմիրճանն ասաց, որ խորհրդարանում այս կամ այն հարցի շուրջ համագործակցություն կարող է լինել քաղաքական ուժերի, այդ թվում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ