Մենք ինքնանպատակ, անիմաստ, անկապ բղավոցներով չենք զբաղվելու. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/
“ԱԺ կանոնակարգը իմպերատիվ պահանջ չի ներկայացնում հայտարարելու այս կամ խնմբակցության ընդդիմադիր լինելու մասին: Այո, մենք ասել ենք, որ մենք իսկապես այլընտրանք ենք եւ ժամանակն է, որ այդ սեւի եւ սպիտակի բաժանումը վերանա”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այն փաստին, որ ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր խմբակցություն լինելու մասին: Սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն նախընտրական շրջանում ընդդիմադիր կեցվածք էր որդեգրել:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընդդիմադիր եւ այլընտրրանք լինելու ԲՀԿ-ի ընկալումները “տարբերվում են քաղաքագիտական տեղաշարժերից : “Այո, ԲՀԿ-ն այլընտրանք եւ բոլոր այն տեղերում, որտեղ մենք տեսնեք որ կա իրական եւ լուրջ քննադատության խնդիր, այդ մասին անպայմանորեն խոսելու ենք”.-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորը ասաց, որ ԲՀԿ-ն ինքնանպատակ քննադատություն չի անելու. “Ինքնանպատակ քննադատությունը, որ շատ դեպքերում հնչել է այս ամբիոնից միայն այն բանի համար, որ հաստատվի ընդդիմադիրի կոչեցյալ տիտղոսը, ԲՀԿ-ի համար չէ:
Մենք ասել ենք, որ մենք ինքնանպատակ, անիմաստ, անկապ բղավոցներով չենք զբաղվելու: Շատ դեպքերում մենք այս ամբիոնից լսել ենք չփաստարկված , չհիմնավորված աղաղակներ եւ տպավորությունն այնպիսին է եղել, որ ով ինչքան բարձր գոռա, դա վկայությունն է նրա ընդդիմադիր լինելու”:
Նաիրա Զոհրաբյանն ասել է նաեւ, որ ԲՀԿ-ն կսատարի այն նախագծերը, որոնք կուսակցության տեսանկյունից, կբխեն ժողովրդի շահերից: Henaran.am-ի դիտարկմանը, արդյոք ԲՀԿ-ի այս կեցվածքն , այսպես ասած չի հիասթափեցնի նրա ընդդիմադիր գործընկերներին, Նաիրա Զոհրաբյանն ասաց.”Մենք առաջնորդվում ենք բացարձակապես ժողովրդի շահով եւ չենք առաջնորդվում, թե այս կամ այն քաղաքական ուժը կամ գործիչն ինչ ենթադրություններ կանի”:
Նաիրա Զոհրաբյանը խոսելով կառավարության ծրագրից, նշեց, որ այն բովանդակային առումով քննարկել չի ցանկանում եւ իր ելույթում կանդրադառնա դրա` քաղաքական կողմին: Մանրամասները` տեսանյութում: