29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրին քաղաքական աստառ տալը իրականությունից հեռու է. Շարմազանովը` Քոչարյանի արձագանքի մասին/վիդեո /

“Մեր կարծիքն անփոփոխ է, սա բացարձակապես իրավական խնդիր է, եւ մենք համամիտ չենք այն գործիչների հետ, որոնք ուզում են սրան քաղաքական աստառ տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությանը, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ափսոսանք է հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահն այս հարցի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: […]

Հերթական պայթյունները Հալեպում. 27 զոհ, 70 վիրավոր /վիդեո/

Սիրիական Հալեպ քաղաքում հերթական  պայթյուններն են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 27 մարդ զոհվել է, 70-ը` վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն: Ռումբերով ավտոմեքենաները կանգնեցված են եղել քաղաքի կենտրոնական մասում, որը կառավարական զորքերի վերահսկողության տակ է: Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր դեպքի վայրից, որոնցում երեւում է քաղաքի կենտրոնական շինություններին հասցված մեծ վնասը: Հալեպում շարունակվում են գրոհները […]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սկզբունքների հավասարակշռություն է հարկավոր. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Տարածքային ամողջականության սկզբունքը միակ սկզբունքը չէ, գոյություն ունի նաեւ ազգերի ինքնորոշման իրավունք, այս 2 սկզբունքներն էլ հարկավոր է հավասարակշռության մեջ պահել` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այսօր` հոկտեմբերի 3-ին, կայացած ասուլիսին նման հայտարարություն է արել ՀՀ-ում Գերմանիայի  Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Դեսպանի կարծիքով` հավասարակշռությունն անհրաժեշտ է, քանի որ սկզբունքներից մեկի հաղթանակը նշանակում է մյուսի […]

ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական մրցավազքի վերջին քայլը` բանավեճերը

ԱՄՆ-ում մեկնարկել են նախընտրական բանավեճերը: Փորձագետների կարծիքով` սա հանրապետական Միթ Ռոմնիի  վերջին հնարավորությունն է իր վարկանիշը բարձրացնելու համար, գրում է “pravda.ru”-ն: Բանավեճերը կընթանան 3 փուլով` հոկտեմբերի 3-ին, 16-ին եւ 22-ին, եւ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջնական ակկորդը կլինեն: Թե գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի, թե Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի համար դրանք վերջին հնարավորությունը կլինեն հնարավորինս […]

Ծառուկյանի գնալուց առաջ եւ գալուց հետո

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս օրերին Հայաստանում չէ: Ծառուկյանն ասել է, թե  “որոշ բաներ” ունի հստակեցնելու, ինչի համար էլ մեկնելու է արտերկիր: Մեկնելուց առաջ նա հանդիպելով  Վարդան Օսկանյանին եւ տեսնելով նրա ընկճված հոգեվիճակը՝ խորհուրդ է տվել՝ “դուխը չգցել”: Սակայն, Ծառուկյանը Օսկանյանին չի ասել, որ մեկնելու է եւ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահին ԱԺ-ում […]

Գալուստ Սահակյանը չի հավատում, թե Քոչարյանը բնավորությունը փոխել է

“Ես իհարկե  կարող եմ պատասխանել, բայց հայտարարության տակ որեւէ ստորագրություն չկա, եւ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը այս տարիների ընթացքում բնավորությունը փոխել է”,-քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների խնդրանքին` հստակեցնել ասվածը, […]

Հետագան կախված է ԲՀԿ-ից. իրավապաշտպան

 ‘’Փողերի լվացումը մարդուն վարկաբեկում է, վարկաբեկում է Հայաստանը միջազգային ասպարեզում’’,-այսօր ասուլիսին հայտարարեց՛՛Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՛՛ ղեկավար Ավետիք Իշխանյանը: Այն, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքը քաղաքական հարց է ու քաղաքական պատվեր, բանախոսի մոտ ոչ մի կասկած չի հարուցում: ‘’Հայաստանում միշտ նախագահական ընտրություններն ուղեկցվում են նման կերպ` պատգամավորները մանդատներից են զրկվում, քաղբանտարկյալներ են լինում, […]

Համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ‘’Ժառանգության’’ խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն որեւէ արտառոց բան չի տեսնում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի մեջ: Այս մասին այսօր Ալավերդյանը խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  ‘’Նույն համակարգն էլի գործում է, համակարգի կարկառուն դեմքերից մեկը հենց Օսկանյանն է եղել, և նա էլ էր գործում այդ […]

Սիրիայի նախագահը հրաժարվել է խաղաղ բանակցություններից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խաղաղ բանակցություններ չի վարի ոչ սիրիական ապստամբների հետ, որոնք պայքարում են իր դեմ իր իսկ երկրի տարածքում, ոչ էլ ներգաղթյալ ապստամբների հետ: Նախագահի նման դիրքորոշումը  “Al Arabiya” հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը, ով 2012-ի օգոստոսին փախավ Հորդանան: “Ասադը հրաժարվել է բանակցություններ վարել ընդդիմության հետ` թե երկրի ներսում, թե […]

Հայկական հարցերի երկարամյա ջատագով կոնգրեսականները պայքարում են միմյանց դեմ

Կոնգրեսականներ Հովարդ Բերմանը եւ Բրեդ Շերմանը (երկուսն էլ` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի անդամներ), նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում, ընտրատարածքների վերաձեւման պատճառով ստիպված են մրցել միմյանց դեմ: Երկու կոնգրեսականներն էլ դեմոկրատներ են, հրեական ծագում ունեցող ամերիկացներ եւ երկուսն էլ` հայկական հարցերի երկարամյա ջատագովներ: Այս թեժ մրցապայքարում 30-րդ կոնգրեսական ընտրատարածքի ընտրողները կանգնած են բարդ ընտրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի