10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստիպված եք լինելու շնորհավորել կանխորոշված հաղթողին. Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ առաջին անգամն է, երբ  ՀՅԴ եւ երկու այլ խորհրդարանական ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցել նախագահական ընտրություններին:

Այս հանգամանքը նա ճգնաժամի արդյունք համարեց` իշխանության չարաշահման եւ ընտրությունների նկատմամբ ծայրահեղ անվստահության հետեւանքվ առաջացած:

‘’Այս ծայրահեղ անհավասար եւ անմրցակցային պայմաններն են անիմաստ եւ անարդյունավետ դարձնում իշխնող քաղաքական մեկ ուժից բացի այլ  ուժերի ընտրություններին մասնակցությունը’’,-հայտարարեց նա:

Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ ՀՅԴ-ն չի դադարեցնելու իր պայքարը` իր առաջարկած յոթ կետերը կյանքի կոչելու եւ պարզապես հրաժարվում է պարտադրված խաղեր խաղալուց:

Ըստ նրա, երբ իրենց քննադատում են իշխանությունները հասկանալի է,  բայց երբ իրենց մասնակցությունն արդարացնելու համար դա անում են այն ուժերը, որոնք մասնակցում են  ընտրություններին, զարմանալի է, որոնք, թվում է, թե ուրախ պիտի լինեին, որ դաշտը մնացել է իրենց:

Ընտրություններին չմասնակցողների գումարային տոկոսը, Արմեն Ռուստամյանի խոսքով,  կազմում է քառասունհինգ տոկոս, որն  արձանագրված է ԱԺ  ընտրություններով: Ըստ նրա, սա խոսում է այն մասին, որ վերը նշված ուժերի քվեներն ավելի քիչ են :

Ստեղծված իրավիճակում, ըստ Ռուստամյանի, այդ ուժերը ստիպված են ընդունել, որ նախագահական ընտրությունների արդյունքները սառը հաշվարկի արդյունք են եւ շնորհավորեն կանխորոշված հաղթողին: “Հակառակ դեպքում ստիպված են լինելու կրկնել ՀՅԴ-ի արդեն տված գնահատականները, բայց արդեն կանխորոշված ընտրություններից հետո”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ