18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայրիկյանի որոշումը նրա իրավունքի ու հայեցողության տիրույթում է

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր եւ իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին: Դիմելով ներկաներին, Հովհաննիսյանը հավաստիացրեց. ”Մասնագիտական հաշվարկներն ու վերլուծությունները վկայում են, որ միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը: Բոլոր ոլորտներում կոռուպցիոն երեւույթներն ու մենաշնորհները արմատախիլ անելու միջոցով առաջիկա նախագահության տարիներին օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը եւ շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից”:

 Այնուհետեւ նախագահի թեկնածուն՝ իրեն ուղեկցող կամավորականների հետ, այցելեց Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքները, փողոցներում ու զբոսայգիներում սրտաբաց զրույցի բռնվեց մարդկանց հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: ”Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նրա իրավունքի ու հայեցողության տիրույթում է”,- ի պատասխան ընտրողների հետաքրքրության, Վեդիում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ