02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է Ծառուկյանը մեկնում Բրյուսել

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը պարզաբանել է, թե ինչ նպատակներով է ԲՀԿ պատվիրակությունը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեկնում Բրյուսել: ”Ինչպես արդեն հայտարարվել է, դեկտեմբերի 5-6-ը տեղի կունենա ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել, որը կգլխավորի կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցելությունը մի քանի նպատակ ունի:  Նախ, հաստատել եվրոպական գաղափարները և պրոցեսները Հայաստանի […]

Կառավարությունը մերժել է 134 առաջարկություն. ֆիննախարարը ներկայացնում է պետբյուջեի վերջնական նախագիծը

Այսօր ԱԺ-ում մեկնարկեց 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց պետմբյուջեի նախագծի վերջնական տարբերակը` պատգամավորների դիտարկումների ու առաջարկությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշմամբ: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ թվով 406 առաջարկություն է ստացվել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից ու անհատ պատգամավորներից: Հարցադրումների հիմնական մասը , ըստ նախարարի, վերաբերվել է նախագծում տարբեր ծրագրերի ֆինանսավորման ծախսերի ավելացմանը […]

Ընդդեմ շաքարի, բենզինի, ալյուրի մենաշնորհների

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեկտեմբերի 5-ին շրջանառության մեջ կդնի հակամենաշնորհային գործողությունների փաթեթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “ԱԺ Կանոնակարգի համաձայն,  ԱԺ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի հարցապնդում անել կառավարությանը, որը պարտավոր է գրավոր հարցապնդմանը պատասխանել քսանօրյա ժամկետում: Եթե խմբակցությունը պատասախանը անբավարար է համարում, կարող է հնչեցնել ԱԺ նիստին եւ […]

Լեւոն Զուրաբյանի համար ՀԱԿ-ի թեկնածուն Տեր-Պետրոսյանը չէ՞

“Ոչ ոք ոչ մեկի չի սպասում գիտեք, որ մի քանի քաղաքական ուժեր ձեռնարկել են բանակցութուններ հնարավոր համագործակցության շուրջ: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ձեռնարկել  են, սպասում են այդ բանակցությունների ավարտին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե նախագահական ընտրություններին մասնակցության հարցը վերջապես պարզաբանելու համար ՀԱԿ-ը ո՞ւմ […]

Մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր այդ մարդկանց հավաքել. Գուրգեն Եղիազարյան

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մեկ-երկու շաբաթից ՀԱԿ-ը կհայտարարի իր որոշման մասին: ՛՛Երկու շաբաթից նորություն կլինի, սպասեք, ի՞նչ է եղել, քա՞ր եք գցում՛՛,-ասաց Եղիազարյանը: Նա մեկ անգամ ևս նշեց, որ իր նախընտրելի թեկնածուն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Տեր-Պետրոսյանը մարտի մեկին դուրս չեկավ հրապարակ: Հիշեցմանը, թե ՀԱԿ առաջնորդը […]

”Հաջորդ դասին”-ն ու ”երբ որոշում ունենանք, կասենք”-ը

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԱԿ-ը, ճիշտ կանի, եթե նվազեցնի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: ”ԲՀԿ-ի ”հաջորդ դասը” դեռ սարերի հետևում է, սակայն այս պահին ոչ պակաս կարևոր է իմանալ, թե ինչ եղավ ՀԱԿ-ի՝ ”երբ որոշում ունենանք կասենք”-ի հետ: Թե՞ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պահանջից հետո ՀԱԿ-ը դեռ ուշքի չի գալիս: Ավելի […]

Քսանյոթի փոխարեն` երեսունչորս ստորագրություն. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նոյեմբերի 21-ին տապալված ԱԺ արտահերթ նիստի կապակցությամբ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ քսանյոթ ստորագրությունների փոխարեն հավաքել է երեսունչորս ստորագրություն: Քիչ առաջ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: “Եթե ՍԴ-ն համարի այդ դրույթը հակասահմանադրական , մենք հնարավորութՅուն կստանանք նորից արտահերթ նիստ հրավիրելելու, եւ ՀՀԿ-ն չի կարող տապալել նիստերը քվորման բացակայության պատճառով”,-նշեց […]

Անունդ փոխի. ՀԱԿ անդամը` ՀՀԿ-ականին /վիդեո/

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ դեկտեմբերի երկուսին Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում և Ավանի թիվ մեկ ընտրատարածքում կայացած լրացուցիչ ընտրություններն արդար չեն անցել: Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Նրան հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ նշելով, որ շատ լավ ընտրություններ են անցել: ՛՛Եթե որևէ մեկը փորձի մակդիրներ կպցնել, ապա կնշանակի, […]

Ուկրաինայի կառավարությունը հրաժարական է տվել

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի, ինչպես նաեւ ողջ ուկրաինական կառավարության հրաժարականը: Չնայած որ կառավարության հրաժարականը կապված է նոր խորհրդարանի ընտրության հետ եւ ժամանակավոր բնույթ է կրում, ուկրաինական նախարարների կաբինետի ոչ բոլոր ներկայիս անդամներն են պատրաստ շարունակել աշխատանքը գործադիր իշխանությունում, գրում է “Российская газета”-ն: Վիկտոր Յանուկովիչի համար ստրատեգիական ուղի փնտրելու […]

Վռազողի կնիկը տղա չի բերում. քաղտեխնոլոգի հումորը` ԲՀԿ-ի մասով

 ՛՛Հայաստանում վարկանիշներն ու սոցիոլոգիական հարցումները ծիծաղելի են: Յուրաքանչյուրն իր լիդերին պետք է ասի, որ նա ամենա-ամենան է՛՛,-նկատեց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը՝ ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ հարցումներից ելնելով` մշտապես նշում է, որ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջատար է: ԲՀԿ-ի որոշման ձգձգելու հետ կապված՝ Քոչարյանն ասաց, որ դա կարող է լինել և իմիտացիա, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի