25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հայրիկյանը Սահմանադրական դատարանում է /լրացված/

Ինչպես քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախագահի թեկնածու, օրերս մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը, այս պահին Հայրիկյանն իր փաստաբանի հետ Սահմանադրական Դատարանի մասնաշենքում է և դիմում է դատարան՝ 14 օրով հետաձգելու քվեարկության օրը:

Ինչ վերաբերում է Հայրիկյանի ինքնազգացողությանը, նա մեզ հետ զրույցում ասել է, որ անցած գիշեր շատ անհանգիստ է քնել, ձեռքը ցավում էր և բուժաշխատողները ստիպված էին կիկին ցավազրկող ներարկել:

 Հիշեցնենք, որ հունվարի 31-ին մահափորձ էին կատարել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:

16:45 ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ եթե առաջիկա երկու օրերի ընթացքում մյուս թեկնածուները միանան իրեն, ապա ինքը ետ կվերցնի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ իր դիմումը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ