08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ի վերջը

Այդ նոր ստեղծվելիք կուսակցության հետ “Ազատություն” կուսակցությունը որեւէ կապ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀԱԿ-ի մաս կազմող “Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ ողջունում է` “ստեղծվում  են, թող ստեղծվեն”:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ՀԱԿ կուսակցության ստեղծման պարագայում նպատակահարմար է արդյո՞ք ՀԱԿ դաշինքի գոյությունը եւ այդ դաշինքում “Ազատություն” կուսակցության մասնակցությունը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.

“Այդ կուսակցության ստեղծումը ինչ-որ տեղ նշանակում է ՀԱԿ-ի վերջը”: Հրանտ Բագրատյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ անդամ առնվազն 3 կուսակցությունների ղեկավարներն օրերս զանգել են իրեն եւ հետաքրքրվել` “բա դաշինքի հետ ի՞նչ ենք անելու”: Հրանտ Բագրատյանի խոսքով` ամենայն հավանականությամբ անիմաստ է խոսել դաշինքի մասին, բայց այդ հարցն ինքը հորդորել է թողնել փետրվարի 18-ից հետո:

Ինչ վերաբերում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ անվանման հեղինակային իրավունքը  պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հրանտ Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ-ն ստեղծվել է հնդկական Ազգային կոնգրեսի օրինակով, բայց ինքը հարգում է Տեր Պետրոսյանին:

“Ես հարգում եմ, չգիտեմ գրանցել են, չեն գրանցել”: Հրանտ Բագրատյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ նոր ՀԱԿ կուսակցության մեջ “Ազատություն” կուսակցությունը չկա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ