21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավագանու ընտրությունների արդյունքները կանխորոշված են

“Ես  Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ եմ տվել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Խորհուրդս վերաբերվում էր նաև նրա թիմին:  Քանի որ մայիսի 5-ը ըստ էության չի կարող տարբերվել փետրվարի 18-ից” ,- ռազմաքաղաքակլան գործիչ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ներկա իշխանությունների օրոք արդար ընտրությունների նախադրյալը բացառվում է: Պարոն Սեֆիլյանի կարծիքով մեր երկրում հերթական անգամ սարդարապատային իրավիճակ է և եթե […]

Դաշնակցականները կրկին հարթակում են

“Մենք միշտ այստեղ ենք չնայած մի քանի շաբաթ այստեղ չենք եղել”,-Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը:Նրա խոսքով, ՀՅԴ համար ամենակարևոր տեղում ժողովրդական շարժումն է: Նա շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ իշխանություններից ազատվելու լուրջ հնարավորություն ունենք: “Անկախությունից ի վեր նման զարթոնք չի եղել ժողովրդի մեջ: Կարող ենք շարժումը հունավորել և կազմակերպել:Մենք […]

Գումարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց Դավիթ Հարությունյանի հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին” եւ “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու […]

Րաֆֆու երդման օրը` գործադուլ և դասադուլ /վիդեո/

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը: Սա միասնական հանրահավաք է, որտեղ “չկան բաժան- բաժան ժողովուրդ”:  Րաֆֆի Հովհաննիսյանը իր բարևի հեղափոխությունը համարում է իրական և ոչ ռոմանտիկա.” Սիրելի հայրենակիցներ, Ձեր վստահությամբ և լիազորությամբ զինված և մեր համբերությունը լցված է կեղծիքի հանդեպ,հետևաբար ապրիլի 9-ին լինենք ազգովի Ազատության հրապարակում”: Րաֆֆի […]

Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ԱԺ ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց եւ մեկ միջազգային պայմանագիր: ԱԺ […]

Այս մարդը արդեն իմ հայրը չէ. Կարին Հովհաննիսյան /վիդեո/

Ապրիլի 5-ի “Ժառանգության” հանրահավաքին առաջին անգամ ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը: Նա խնդրեց,որ իր խոսքերը չընդունեն որպես որդու գովասանք հոր հասցեին.” Այս մարդը արդեն իմ հայրը չէ փետրվարի 18-ից հետո նա արդեն Ձերն է: Ես պարզապես կպատմեմ մի մարդու մասին, որ եկել է հեռուներից: Այս մարդը, որին ծաղրել են սիրելու համար ես […]

Րաֆֆին պատվիրել է “Նոր Հայաստանի” օրհներգը /վիդեո/

Ազատության հրապարակում ապրիլի 5-ին` Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց “Նոր Հայաստանի” օրհներգով: Օրհներգի հնչյունների ներքո հրապարակ մտավ ” Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօր, Ազատության հրապարակում ինքնատիպ ակցիայի տարբերակով “ բարև” վերտառությամբ փուչիկներով նաև մինչև 10-12 տարեկան երեխաներ են հավաքվել: “Ժառանգության” անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց,որ այստեղ են նաև իր 2 աղջիկները: Արմեն Մարտիրոսյանը իր խոսքում […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման եւ մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց  ԱՊՀ երկրների միջեւ բարձրագույն եւ բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին 1997թ. համաձայնագրի […]

Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին եւ բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ […]

“ՀԱՄԱՍ”-ը սիրիական ապստամբների կողմն է անցել

”ՀԱՄԱՍ” շարժման ռազմական թեւը, որը նախկինում աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, այժմ նրա դեմ կռվող ապտսամբների կողմն է անցել եւ զբաղվում է նրանց մարտական պատրաստվածությամբ: Նման տեղեկություն է տարածել “The Times”-ը, չնայած նրան, որ “ՀԱՄԱՍ“-ի ներկայացուցիչները հերքում են այդ ինֆորմացիան: Բացի այդ, շարժման ակտիվիստներն իբր թե սովորեցնում են ապստամբներին ստորգետնյա թունելներ փորել, ինչը կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի