19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարով մնաք… Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը

Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ,  ապաեւ հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների եւ կռահումների վրա՝ նաեւ զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին: Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին եւ նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին եւ համապատասխան հարգարժան […]

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, սակայն չէր կարող Սահմանադրական դատարանի մերժման պատճառով, այժմ օպտիմալ ելք է գտել. օրինագծի մեջ հատուկ չի շեշտվի “Հայոց ցեղասպանություն” ձեւակերպումը, սակայն դրա ժխտումը հանացագործություն կհամարվի: Ինչպես փոխանցում է թուրքական “Hurriyet”-ը, օրինագծի ընդունումը կիրականացվի 2008-ի նոյեմբերի 28-ին ԵՄ-ի […]

Այսօր ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը

Այսօր` ապրիլի 9-ին  ժամը 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի երդմնակալության արարողություն կատարվել է 5 անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ ժողովրդին տված երդման տեքստն ամրագրված է Սահմանադրությամբ։ “Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել […]

Խոշոր ահաբեկչություն Սիրայում. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը:  Ականատեսների խոսքով` տեղի ունեցածը 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունցած ահաբեկչությունն է հիշեցրել` ամենուրեք վիրավորներ են եղել, որոնց հիվանդանոց են տեղափոխել տաքսիներով եւ պատահական մեքենաներով: Իրավիճակն էլ ավելի է սրվել, քանի որ պայթյունից անմիջապես հետո նույն վայրում փոխհրաձգություն է […]

Էլ Քաջ Նազար, Էլ Իվան Դուռակ, էլ Դոդի Գագո. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ն սկսում է սպառնալիքով, ընդ որում՝ կուսակցության նախագահի մակարդակով: Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին կուսակցական միջոցառման ընթացքում հայտարարել էր՝ ովքեր վիրավորեն ԲՀԿ-ականներին, գործ կունենան անձամբ իր հետ: Ըստ որում, այս հայտարարությունները կուսակցության նախագահը անում է այն մարդկանց ներկայությամբ, որոնք ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով, հոդվածներով կամ ելույթներով խոսում են օրենքի իշխանության, իրավական պետության մասին: Երեւի […]

Գագիկ Ծառուկյանը օրենքի ներկայացուցիչ չի /վիդեո/

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարական սկզբունքներով. ”Երևանի ավագանու ընտրությունները պետք է անցնեն այն տրամաբանությամբ, որ մենք այլևս սխալվելու իրավունք չունենք`մարդկանց բռնությամբ հարկադրելու, այս կամ այն վարքագիծը դրսևորելու, իշխանական թեկնածուներին պաշտպանելու իրավունքը չունենք”:  Արծվիկ Մինասյանը չի շտապում մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե իր […]

Հաղթած նախագահը Մոսկվայում լուրջ խնդիրներ է առաջ քաշել. Արա Աբրահամյան /վիդեո/

“Ռուսաստանի հայերի միության” նախագահ Արա Աբրահամյանը  ապրիլի 9-ին մասնակցելու է ՀՀ հաղթած նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Նա շատ հպարտ է, որ ընտրությունները անցել են խաղաղ եւ որ երկրորդ “սրոկն” է ղեկավարելու Սերժ Սարգսյանը: Իհարկե, տարբեր ոլորտներում կան խնդիրներ, եւ Արա Աբրահամյանի խոսքով՝ միայն միասնությամբ կարող ենք դրանք լուծել:  Նաեւ կայունություն եւ միաբանություն է պետք: […]

Հանգիստ թողեք … Սամվել Ալեքսանյանին խլեցին լրագրողներից /ֆոտո, վիդեո/

Այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակի մյուս անդամներ քարոզարշավին հետևում էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինս ուշադիր հետևում էր ելույթներին և այդ ընթացքում ողջագուրվում տեղացիների հետ: Henaran.am-ի հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ Տարոն Մարգարյանին հաջողություն է մաղթում և վստահեցրեց, որ Մարգարյանը հաղթելու է, քանի որ […]

Նախարար Նալբանդյանը լորդ Ուոլլեսին ներկայացրեց ԼՂ խնդրի վերջին զարգացումները

Ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին: Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշեց, որ գնալով աճում […]

Ոստիկանությունը հայտարարում է

ՀՀ ոստիկանության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ր. Հովհաննիսյանի կողմից ս/թ. ապրիլի 9-ին անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ     ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում ընդգծել, որ անշեղորեն կատարել է իր լիազորությունների սահմաններում խաղաղ հավաքներին աջակցելու իր պարտականությունը: Այսուհետ ևս ՀՀ ոստիկանությունը շարունակելու է իր այդ գործելաոճը, որը պայմանավորված է օրենքի բովանդակությամբ: Մյուս կողմից, Նախագահի նախկին թեկնածու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված