Սերժ Սարգսյանը հասկանում է /վիդեո/
”Ոչ, չի ստացվի, որովհետև Գագիկ Ծառուկյանն, իմ կարծիքով, հիա որևէ տեղ չէ, նա ինքնուրույն մարդ է: Իմ դուրը եկավ, որ նա հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, ոչ մի տեղ չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կհաջողվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պոկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ինչպես փորձագիտական որոշ շրջանակներ են նկատում, ասաց ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:
Վերջինիս խոսքով` Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, բայց քաղաքականության մեջ կա: Ինչ վերաբերում է հենց ԲՀԿ-ին, ապա Կարապետյանն ասաց, որ ԲՀԿ-ն մեկ բան է, Գագիկ Ծառուկյանն` այլ, և ԲՀԿ-ին չեզոքացնելու քայլեր արվելու են:
”Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ուժերի լարումը չէ, որ փոխելու է վիճակը: Հայաստանում գնալով ընդդիմադիր է դառնալու իրավիճակը, ոչ թե քաղաքական ուժերը: ԲՀԿ-ն և մնացած ուժերը եղել են կոալիցիայում և այդ ամենն արդեն կիրառվել է իրավիճակը փոփոխելու համար, և հիմա Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այդ ուժերի հետ միասին փորձել քաղաքականություն վարել, սխալ է:
Բայց նեյտրալիզացնել ԲՀԿ-ն, որ այլ քաղաքական հանգրվաներում, լագերներում չհայտնվի, սա արվելու է, կիրառվելու է ամբողջ զինանոցը, որովհետև ԲՀԿ-ն մեծ ուժ է, մարդկային ու ֆինանսական մեծ ռեսուրսներ ունի ու առաջնորդն էլ ինքնուրույն քայլ է փորձում անել”,-շեշտեց ՆԺԿ ղեկավարը:
Կարապետյանն ընդգծեց, որ դրական առումով բոլորիս հաջողվեց Գագիկ Ծառուկյանի քաղաքականացված կարիերայի վատ ավարտից խուսափել:
Զրույցի շարունակությունը` տեսանյութում: