29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի դեմ պայքարն իրականում պայքար է Ալիևի դեմ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Լաչինի միջանցքի փակումը և Արցախում ծավալվող հումանիտար աղետը, անշուշտ, առաջնային պլան են մղում 120 000 մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված անհանգստությունները, և, առիթից օգտվելով, իմ լիակատար համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում նրանց շարունակվող պայքարին: Միաժամանակ կարիք եմ տեսնում ևս մեկ անգամ բարձրաձայնել և ապացուցել, որ թեպետ այդ հումանիտար ճգնաժամի հիմնական ճարտարապետը, իհարկե, Ալիևն է, սակայն […]

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից. Արցախի ԱԺ-ն ուղերձով է հանդես եկել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի […]

Արայիկ Հարությունյանն ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում: Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է: Ու երբ 2018 թվականին ներկայացրել է հայտարարագիր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ ունեցվածքի վերաբերյալ, նշել […]

Պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով. այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին․ «Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք: Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, […]

Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։ Չկան լավ և վատ ժողովուրդներ, բայց կան լավ կամ վատ վերնախավեր, որոնք ժողովուրդներից սարքում են մարդկանց հասարակություն։ Ումի՞ց սպասել սա։ Ումի՞ց սպասել ճիշտ ուղերձներ լայն զանգվածներին. իրավիճակի համահեղինակ իշխանությունի՞ց, արձակուրդային ընդդիմությունի՞ց, […]

Նոր «ապտակ» է սպասվում Բարձրագույն դատական խորհրդին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուշագրավ որոշում է կայացրել ՀՀ-ում լիազորությունները դադարեցված 7 դատավորների մասով՝ նրանց բոլորի գործերը իրար միացնելու եւ մեկ վարույթում քննելու ձեւաչափով: Մասնավորապես, լիազորությունները դադարեցված 7 դատավորները՝ Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ Սիմա Ոսկանդարյանը, Ռաֆայել Մելքոնյանը, դիմել են ՄԻԵԴ՝ բողոքելով, որ իրենց […]

Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»․ «Հրապարակ»

«Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին եւ պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։ Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արեւմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ […]

Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում․ «Հրապարակ»

«Նախօրեին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվեց` օրակարգը չհաստատվելու պատճառով: Բնականաբար, ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունն էլ տեղի չունեցավ, ինչի համար հրավիրվել էր ժողովը։ Դատավորների անկախական թեւը կարծում է, որ աննախադեպ հաղթանակ է տարել Կարեն Անդրեասյանի նկատմամբ՝ տապալելով նրա գծած սցենարը: Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն իրավիճակին չի տիրապետում, եւ դատական համակարգն ատամ է ցույց տվել նրան: […]

Հայաստանի ՀԿ-ներն արձագանքում են ադրբեջանցի «բնապահպաններին»

Հայաստանի հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ հրապարակելով հայտարարությունը. «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի […]

Ինչպե՞ս հանգիստ քնեմ, երբ երեխաներս սովի են մատնվում․ մարդի՛կ, ինչո՞ւ եք անտարբեր, Արցախում ուժասպառ են լինում. Շուշիի երկվորյակների մայրը դիմում է հանրությանը

Տոտալ բլոկադա, սննդի սուր դեֆիցիտ, վառելիքի, լույսի բացակայություն, քառակի գներով սննդի հայթայթում․․․ այս ամենը մեր առօրյայի անբաժան մասն է, ֆեյսբուքյան էջում գրել է Շուշիի հայտնի եռյակից երկվորյակների՝ Արմենի և Արսենի մայրը՝ Արևիկը։ Նա ներկայացրել է իրավիճակը․«Պատերազմի ճանապարհով անցանք, նորից մեր Արցախը ընտրեցինք ու վերադարձանք, ամեն ինչ սկսեցինք 0-ից, բայց այսօր, կարծես, կիսաուժասպառ ենք պայքարում։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի