23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է. Գիշերը, փաստորեն, Քանյե Վեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երեւանի պատմության համար: Դա իրադարձություն է, որի մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու: Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրադարձությունը նշանավորող արձան կհայտնվի Կարապի լճի կենտրոնում:)

Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ

Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար:

Հայոց ցեղասպանության հարցը` հեղինակավոր ԶԼՄ-ների էջերին. Երեւանում են հայտնի լրագրողներ

Ապրիլի 8-ին Երեւան է ժամանել The Gourdian պարբերականի խմբագիր Իեն Բլեքը: Նա Հայաստանում է լիենլու ապրիլի 8-ից 14ը՝  աշխարհասփյուռ հայության համար Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նախատեսվելիք միջոցառումների մասին հոդվածաշար պատրաստելու նպատակով:  Նա հարցազրույցներ է ունենալուՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ԱԳ նախարարիտեղակալ Շավարշ Քոչարյանի հետ, այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Հովիկ Աբրահամյանի 1 տարին

Այսօր լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Փորձենք ամփոփ անդրադառնալ այն հիմնական աշխատանքներին ու նախաձեռնություններին, որոնք իրականացվել են վերջին մեկ տարվա ընթացքում: Վերջին տարին հիշարժան էր  կառավարության կողմից տարբեր ոլորտներին ու սոցիալական խմբերին արտոնությունների սահմանման քաղաքականությամբ: Երկրի սահմաններում  աճող լարվածության պայմաններում, այստեղ   ապրող մարդկանց անվտանգությանը, կյանքին սպառնացող մշտական վտանգը  հրամայական է դարձնում միջոցներ […]

Ոգին հաղթեց ժամանակին

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ապրիլի 12-ին Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագին. «Հայ առաքելական եկեղեցու հազարյոթհարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու աթոռանիստ Սբ. Պետրոս տաճարում այսօր հնչեց Հայոց զույգ հայրապետների աղոթքը. մեր հավաքական ներաշխարհը ի ցույց դրվեց Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար ուխտավորներին և հեռուստատեսությամբ սուրբ պատարագին հետևող […]

Ֆրանցիսկոս պապը հայերի սպանդը կոչեց «Ցեղասպանություն». BBC

BBC Breaking News -ը իր թվիթերի պաշտոնական էջում գրում է Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությանում հայերի սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է». ասում է Հռոմի պապը:  Պոնտիֆիկոսը, ով կապ է պահպանել հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայում ծառայելու ժամանակ, մեկնաբանել է, որ իր պարտքն է համարում անմեղ տղամարդկանց, կանանց, երեխաների, երեցների և եպիսկոպոսների հիշատակը հարգելը, ովքեր առանց […]

Անկարան շոկի մեջ է

Պաշտոնական Անկարան հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից: Թուրքիայի ԱԳ ախարար Մեվլութ Չավուշօղլուն հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից, գրում է Reuters-ը: Պաշտոնական Անկարան վրդովված է Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագին 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» է կոչելու առնչությամբ:  Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Վատիկանի […]

Հեծանվարշավ-ուխտագնացություն Էջմիածին նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 12-ին «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հեծանվարշավ-ուխտագնացություն է կազմակերպվել` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ են դրել, որից հետո` հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված՝ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: […]

Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու, նրանց հոգիները արդարության հավատով լուսավորելու համար է . ՀՀ նախագահ

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրք է տրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից՝ ի պատիվ ՀՀ Նախագահի տրված ընթրիքի ժամանակ Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց, Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի