Հայաստանի արտգործնախարարը կայցելի Վիեննա
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Նա ասաց, որ ընտրական օրենսգրքում փորձել են լուծել այն հարցերը, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել: «Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը այն է, […]
Թուրք բանաստեղծ Հուսեին Հայդարը «Ներողություն եմ խնդրում ռուս ժողովրդից» վերնագրով բանաստեղծություն է ձոնել Ռուսաստանին և թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովին:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար: Տղայի հարսանիքը, որը նախատեսված է հունիս ամսին, հայրենասիրական նկրտումներով աչքի ընկնող ու արեւմտահայոց խնդիրներով զբաղվող պատգամավորը ծրագրում է անցկացնել հայկական ծիսական ողջ արարողակարգով: Հիմիկվանից կազմվում է հյուրերի ցանկը, որտեղ կլինեն թուրք, քուրդ եւ այլազգի հրավիրյալներ:
Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է: Չշտապենք այն անվանել բարեփոխումների լուրջ փաթեթ, սակայն, դատելով «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքներից, հենց այդպես է որ կա, որովհետև բնական այդ «սելեկցիան» հանգեցնելու է տեսակի լուրջ պայքարի, իսկ այդ պայքարում «կոնկուրենտի» համար անհասկանալի, անկանխատեսելի գործընթացներ […]
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն այսօր պաշտոնական այցով կգա Հայաստան։ Այստեղ նրա գլխավորությամբ կանցկացվի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստ, հայտնում է РИА Новости-ն։ Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները, ՀԱՊԿ ԽՎ դիտորդներ, քարտուղարության ներկայացուցիչներ և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Քննարկման գլխավոր թեման կլինի ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում։
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպման մասին տեղեկությունները բավականին սուղ են եւ բավարարվում են ընդհանուր ձեւակերպումներով։ Այս հանգամանքը մի կողմից լավ է՝ որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը անցնում է առանց տհաճ անակնկալների, առանց Հայաստանի համար անսպասելի հայտարարությունների, մյուս կողմից, իհարկե, այս ընդհանուր ձեւակերպումների ներքո միգուցե քողարկվում են հանդիպման ընթացքում շոշափված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են առաջին հերթին անվտանգության թեմատիկային՝ դարաբաղյան խնդրի […]
ներիշխանական խոհանոցում թեժ է։ «Հժ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։ Նույն աղբյուրները հայտում են, որ Չաքարյանը կտրականապես դեմ Է Քուվեյթ տեղափոխվելուն եւ մասնավոր քննարկումների ժամանակ ասել Է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում։ Հիմա Էլ քննարկվում Է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան […]
Ռուսաստանը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը։ Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը: Զուբկովը մասնավորապես ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է պայմանավորվել Ռուսաստանի միջոցով։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում վստահության բարձր աստիճան կա, ինչի մասին խոսում են […]
Կառավարությունն այսօր որոշեց Էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարն անհրաժեշտ է 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: Վարչապետը նշեց, որ համաժողովի արդյունքում հնարավոր է ներդրումներ լինեն ՏՏ ոլորտում, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել համաժողովն անցկացնել Հայաստանում: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Hrenaran.am-ի հետ […]
























