20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը չէր կարող օկուպացնել այն, ինչն ի սկզբանե Ադրբեջանինը չէր. իրավապաշտպան

«Ադրբեջանի արածը հանցագործություն է մարդասիրության դեմ: Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանության շարունակությունն է: Մենք, փաստորեն, տեսնում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի նույնականությունը: Ի վերջո, ողջ աշխատհը պետք է հասկանա, որ 1918-1919 թվականներին ստեղծված այս պետությունը ջանում է շարունակել Թուրքիայի սկսածը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ միջազգային բազմաթիվ կառույցներում Արցախի հիմնահարցը ներկայացված է սխալ տերմինաբանությամբ:

«Ադրբեջանը ոտնահարում է ԼՂՀ քաղաքացիների իրացված իրավունքը: Ադրբեջանը արցախցիների ինքնորոշման իրավունքն է ոտնահարել՝ ցուցաբերելով արհամարհանք մարդու իրավունքների դեմ: Ադրբեջանն արեց ամեն բան, որ մեր ազգային- ազատագրական պայքարը որակի որպես ագրեսիա: Մի բան էլ նշեմ «օկուպացիա» տերմինի վերաբերյալ. Հայաստանը չէր կարող օկուպացնել այն, ինչն ի սկզբանե Ադրբեջանինը չէր: Այս մասին մեր նախագահն օրերս ասաց Հարվարդում», – ասաց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ