06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը /ԵԺԿ/ արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես տեղեկացրել է ԵԺԿ մամուլի ծառայությունը, բանաձեւում մասնավորապես ասվում է․

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի ենք համարում հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարվելը, հատկապես այն դեպքում, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ