15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թափանցիկ աշխատելն այլևս հանձնարարական է

Օգտատեր Մանե Զաքարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Ցանկացած ժողովրդավար պետության համար չափազանց կարևոր է գերատեսչությունների աշխատանքների թափանցիկությունը: Սովորաբար կառույցների բաց աշխատանքներին նպատասում են բազմաթիվ գործոններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել, սակայն ոչ պակաս կարևոր է ընդգծել լրատվամիջոցների դերն ու նշանակությունն այս գործում: Պետական մարմինները պետք է հաշվետու ու բաց աշխատեն ԶԼՄ-ների հետ, […]

Կկաշկանդի՞ իշխանություններին

«Որպես վերլուծաբան ես կուզեմ, որ ինքը վերադառնա, որովհետև քաղաքական դաշտում ցանկալի է, որ լինեն իշխանություննեին կաշկանդող մի քանի բևեռներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը խոսելով ԲՀԿ հիմնադիր և նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի`  հնարավոր վերադարձի մասին քաղաքականություն: Ըստ Ա. Պեպենյանի` եթե իշխանությունները մնում է միայն ընդդիմության դեմ պայքարն, ապա նրանք հանգիստ ջախջախում են ընդդիմությանը, իսկ […]

Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը.նախարար /վիդեո/

«Սոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ»,- այս մասին հոկտեմբերի 13-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  հայտնեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը: Նախարարը նշեց , որ, որպես սոցիալական անապահովներ, հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նոր նշանակում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Մասիս Բաղդասարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար: Տարածքային կառավարման և զարգացման նախարար  Դավիթ Լոքյանը տեղեկացրեց , որ Բաղդասարյանը գիտությունների թեկնածու է:

Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում՝ իրավիճակը Թուրքիայում հարցի քննարկման ժամանակ: «Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց […]

Շթայնմայերը ԵԽԽՎ-ում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ  Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում անդրադարձել է առկա հիմնախնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, անդրադառնալով  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդկանց իրավունքների հետ կապված վիճակի մասին՝ Շթայնմայերն անդրադարձել է այդ երկրներում, չճանաչված տարածքներում հակամարտությունների թեմային։ «Խոսելով մարդու իրավունքների մասին Եվրոպայի տիրույթում՝ […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ահազանգում է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունից ilur.am կայքում հետևյալ տեքստն է հրապարակվել. «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:

Ավետը դուխով տղա է, ու մենք ռիսկ չունենք.դիմեցին նախարարին/վիդեո/

Քաղցրաշենցիներն այսօր առավոտից հավաքվել էին  կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է խաղողը հանձնել են Քաղցրաշենի գինու գործարան, սակայն մինչ օրս գումարը ստանալ չեն կարողանում։ Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Ավելի հեշտ է վարչապետին խնդրենք, քան Ավետ Սարգսյանից (գինու գործարանի սեփականատեր)  փող ուզենք, […]

400 հազար եվրո՝ ընտրությունների համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով

Հայաստանի կառավարության այսօրվա  նիստում որոշվեց 400 հազար եվրո հատկացնել  ընտրությունների համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: 208 մլն դրամը (400 հազար եվրո) Կառավարության պահուստային ֆոնդից փոխանցվելու է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP): «Դոնոր կազմակերպությունները ֆինանսավորում են ընտրությունների համար սարքավորումների գնմանը: Հայաստանի կառավարությունը համաձայնեց մասնակցել համաֆինանսավորմանը, որն էլ տրամադրում ենք»,- ընդգծեց  Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կատարված […]

Մի մտահոգվեք. Վոլինկինը` ՀԱՊԿ նոր քարտուղարի մասին

«Երբ ընտրեն, ձեզ կտեղեկացնեն: Մի մտահոգվեք, կարծում եմ՝ լրագրողներն առաջինը կիմանան ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի մասին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, երբ լրագրողները փորձում էին իմանալ, թե ով է լինելու ՀԱՊԿ նոր քարտուղարը: Հիշեցնենք, որ այս պաշտոնում շրջանառվում էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Սակայն նա հերքեց այդ լուրերն, իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված