Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը: Հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց ծավալվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձան միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ […]





































