06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ՀՀԿ խորհրդի նիստը

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ խորհրդի նիստը: Ընդգծենք՝  նիստը վարում  է ՀՀ նախագահը: Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ նիստին մասնակցում են  ՀՀԿ խմբակցության անդամներն ու խորհրդի ներկայացուցիչները, որոնց Կառավարության  ծրագիրը կներկայացնի  վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Սա Շերլոկ Հոմսի օպերացիան չէ. Շարմազանով (վիդեո)

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նախքան հիմնական ելույթին անցնելը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ հիշեցրեց, թե որ հարցն է քննարկվում՝ նկատելով, որ ընդդիմադիրները կարծես թե ՏԻՄ ընտրություններն են ամփոփում: Նա նկատեց, որ այս փոփոխությունների շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն առաջին անգամ կարողացան համաձայնության գալ՝ լսելով նաև հասարակության ձայնը: «Այդ ջենթլմենական համաձայնությունը դրա վկայությունն է: […]

Էս մարդիկ թերթերով մեսիջ էին տալիս. Է. Մարուքյան (վիդեո)

«Հիմա կարանք, որ խորհրդրանական ընտրությունների ժամանակ իշխանությունն ունենա փոքրամասնություն, բայց գա, ու վարչապետին ինքը նշանակի: Այդ պատկերը մենք ունեցանք Վանաձորում»,-այսօր խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ հիմա պետք է խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է ՀՀ ընդդիմությունը գործում: Ելույթի մանրամասները՝ տեսանյութում:

Մի խաղացեք իշխանության խաղի կանոններով. խորհուրդ ընդդիմությանը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման ժամանակ ողջունեց փոփոխությունները, սակայն նկատեց, որ դրանք արդյունք չեն տալու: Նա հիշեց՝ Սահմանադրությունն էլ փոխվեց, սակայն ՏԻՄ ընտրությունների ժամանակ ապացուցվեց, որ ոչ մի առավելություն սա չտվեց: «Հարգելի՛ մեծամասնություն, եթե ձեզ թվում է, որ Վանաձորում հաղթանակ եք տարել, դա Պյուռոսյան հաղթանակ է»,-անդրադառնալով վանաձորի […]

Իրազեկեք հանրությանը, որպեսզի անհարկի մտահոգություններ չառաջանան․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է օրերս մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում ծառերի հատման վերաբերյալ լրատվամիջոցներով հնչած ահազանգին: Հարցի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ դեռևս անցյալ տարի վերոնշյալ տարածքում մասնագետների կողմից կատարվել է ծառերի ուսումնասիրություն և    կազմվել է ծերացած ծառերի վերափոխման վերաբերյալ համապատասխան մասնագիտական եզրակացություն: […]

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ղեկավար ու քարտուղար է ընտրել

Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստը, որի ընթացքում hաստատվել է Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության կանոնադրությունը: Վանաձոր քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Քրիստ Մարուքյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Անահիտ Կարապետյանը։

Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի օպերացիային. Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին հայտարարել է, որ իրենք  չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմեկերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիային: Միջանկյալ նշենք, որ Մոսուլի օպերացիան սկսվել է հոկտեմբերի 16-ի կեսգիշերին: Ինչպես հաղորդում է «Sputniknews»  լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նշյալ հայտարարությունը Իրաքի վարչապետն արել է «Էլ Իրաքիյե» հեռուստաընկերության եթերով: Նշել է, […]

Ցանկացած կուսակցությունում կարող են գտնվել մարդիկ, ում կարել է վախեցնել. Ն. Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննրկման ժամանակ նշեց, որ իհարկե, կողմ է օրենսգրքւոմ առաջարկվող փոփոխությունների, սակայն վստահ է, այս փոփոխություններն ընտրություններն ազատ, թափանցիկ ու արդար չեն դարձնելու: Նա հիշեց Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունները, հայտարարեց, որ ԲՀԿ ավագանու անդամները կողմ են քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, և ԼՀ-ն էլ, կարծում է, […]

«ԵԽԽՎ նախագահը պատասխան է տալու իր բոլոր բառերի համար»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մենք աշխատում ենք միլի մեջլիսի ռեժիմով՝ թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում բանավեճ տեղի ունեցավ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետ՝ իր խոսափողն անջատելու պատճառով ու անվանեց նրան ադրբեջանական լոբբիստ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի […]

«Հայ պաշտոնյան այս պաշտոնում կարող է խանգարել իրենց»

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը քաղաքական միտում է տեսնում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը, ենթադրաբար, Հայաստանի ներկայացուցիչ պիտի լիներ: Պատգամավորը վստահ չէ նաև, որ հաջորդ նիստի ժամանակ նշանակումը կլինի: «Սա մտածված, հետևողական քաղաքականություն է»,-նկատեց նա: Հարցին, թե ո՞րն է հստակ քաղաքականության պատճառը, Խ. Քոքոբելյանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ զգուշավորություն կա, դրա համար էլ մինչ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված