06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը

Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության […]

Հարկ եղած դեպքում Արցախը ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին. Շարմազանովի արձագանքն՝ Ալիևին (վիդեո)

«Ես այնպիսի կարծիք ստացա, որ պարոն Ալիևը ենթագիտակցաբար սխալվել է մեկ բառով, հանրապետություն բառը ճիշտ է ասել, միգուցե ցանկացել է ասել անկախ հանրապետություն, ասել է ինքնավար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն: «Իսկ եթե ավելի լուրջ, […]

ՀՀԿ-ը շատ չի գաղտնազերծում, բայց…

Կառավարության ծրագրի հիմքում դրված են Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթների դրույթները, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներին նվիրված Սարգսյանի ելույթը: «Կառավարության գրեթե բոլոր ոլորտներում կային ծրագրային դրույթներ, որոնց հիմքում դրված էր բարեփոխումների սկզբունքը՝ սկսած գնումների գործընթացից՝ վերջացրած հարկային մաքսային աշխատակիցների բարեփոխվելու գործընթացից»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ այս […]

Վարչապետի ուղերձը սխալ ուղղությամբ գնաց /վիդեո/

«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին: «Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ […]

«Հողը թեթև լինի այս օրենսգրքին և մեր ընտրական համակարգին»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է, որ ընտրական համակարգը լինի մրցակցային: Այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նա  հույս հայտնեց, որ այսուհետ այդպես կլինի: «Ընտրական օրենսգիրքը պետք է նկարագրի ընտրական համակարգի հարցերը, այն պետք է հիմք ծառայեր Սահմանադրության գլխավոր փոփոխություններին մեխից, որ այսուհետ լինելուէ  քաղաքական տեսլականների պայքար, նպաստելուէ  քաղաքական կուսակցությունների զարգացմանը: […]

Մականունանավոր թաղային հեղինակությունները թույլ չէին տալիս

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը  թեև ողջնուոմ է ԸՕ-ի շուրջ ձեռք բերված իշխանության և ընդդիմության պայմանավարվածությունը և գտնում է, որ ընտրության մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը առանցքային հարց էր, միևնույն է՝ վստահ չէ, որ այս օրենսգրքով կանխվել է ընտրակեղծարարության հայտնի զինանոցի կիրառումը: «Երբ քարոզարշավի ժամանակ հանդիպում ես անցկացնում որոշակի թաղամասերի բնակիչների հետ, և բնակիչները դուրս […]

Պարոն Դավիթ Հարությունյանը գլուխն առել, փախել է. Բիշարյան

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախ անդրադարձավ Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին: «Ամենազավեշտն այն է, որ որ խոսում են մարդիկ, ովքեր ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը չեն կարդացել ու կուրծք են ծեծում՝ պաշտպանելու քաղաքական մեծամասնությունն արդարացնելու նրա համար, ինչ տեղի էր ունենում այդ օրերին»,-ասաց պատգամավորն ու այդ մարդկանց նա որակեց […]

«Ոմանք հորթի ժպիտով նայում են»

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Ընտրական օրենսգրքի քննարկումը: Ելույթում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նախ անդրադարձավ Գյումրու ընտրություններից առաջ իր անվան շուրջ տարածված տեղեկություններին, թե ինքը ժամանակին կաթի փոշի է գողացե: Նա նշեց, որ որոշ մարդիկ հորթի ժպիտով նայում էին ու չէին ասում, որ այս ուխտն իրենց դռան առջև էլ է չոքելու: «Այն լկտի զրպարտությունը, […]

Խնդիրներ կան, բայց ոչ դեֆոլտ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարծում, որ Հայաստանին դեֆոլտ է սպառնում: «Աղքատության մակարդակը չի իջնում, արտագաղթը շարունակվում է, այս բոլոր խնդիրներ կան, սակայն դեֆոլտ ի՞նչ է նշանակում. երբ երկիրը չի կարողանում պետական բյուջեի միջոցներով կատարի իր պարտավորությունները, երբ կենսաթոշակ չի վճարում, պետական պարտքը չի կարողանում սպասարկի և այլն, այդ ժամանակ սեվեստր են անում, […]

Ես ավելին եմ տվել ՀՀԿ-ին. Իրավունք

֊Կցանկանա՞ք վերստին պատգամավորի մանդատ ունենալ։ ֊Ինչո՞ւ չէ։ Խորհրդարանական աշխատանքն իմ սկսած գործերի շարունակությունն է։ Բայց եթե կան մարդիկ, որոնք ավելի պետք են, քան ես, խնդիր չեմ տեսնում։ Եթե ես նորից լինեմ պատգամավոր, նույն ոգով ու ջանասիրությամբ եմ աշխատելու։ ֊Ի՞նչ տվեցիք Դուք ՀՀԿ-ին և ի՞նչ ստացաք նրանից։ ֊Կարծում եմ ես ավելին եմ տվել։ ֊ՀՀԿ֊ական դառնալով՝ Ձեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված