15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները հանդիպել են

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության և աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեյի հետ:

Զրուցակիցները ջերմությամբ հիշեցին 2015թ.-ին Երևանում անցկացված ՖՄԿ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը` ընդծելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների և ժողովուրդների միջև:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ, մասնավորապես սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր: Ընդգծվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցակցման կարևորությունը։

Անդրադարձ կատարվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ