Յուրի Խաչատուրովն ու Նիկոլայ Պատրուշեւը քննարկել են ԼՂ խնդիրը
Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անվտանգության ոլորտում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի ԱԱԽ-ից հայտնում են, որ մասնավորապես, կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի […]





































