19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցեցին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը […]

Ադրբեջանի ռազմական բյուջեն չի ավելացել

2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ներկայացրեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզակացությունը՝ բյուջեի նախագծի վերաբերյալ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք չի կարծում, որ հատուկ օրենքով կարգավորեն և ամեն տարի պարտավորեցնեն Կառավարությանը, որ բյուջեի թվի իքս տոկոսը՝ 1-2%, ուղղել հայրենական ռազմարդյունաբերությունից գնումներ իրակացնելու համար […]

Թուրքիան չեղարկել է ԵԽ պատվիրակության այցը

Թուրքիան վերջին պահին չեղյալ է հայտարարել Եվրախորհրդարանի (ԵԽ)  պատվիրակության նոյեմբերի 17-ին Թուրքիա կատարելիք այցը: Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ Անկարան չեղարկել է այցը՝ պատվիրակության կազմում ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի լինելու պատճառով: Վերոնշյալ այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի և ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցի միջև կայացած հեռախոսազրույցի […]

Հայաստանը և Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում […]

«Իշխանությունը չի վստահում հասարակությանը»

«ՀՀ-ում  առաջին հերթին պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն կոռուպցիան վերացնելու համար, այլ ոչ թե խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց  Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով զոհված եւ հաշմանդամ զինծառայողների համար 1000-ական դրամ վճարելու օրինագծին: «Վերջին 10 տարվա ընթացքում լսում եմ, որ կոռուպցիոն […]

Սևան Նշանյանը նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին

2013թ.-ից Թուրքիայում անազատության մեջ գտնվող պոլսահայ լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը այդ երկրում տիրող անարդարությունների ու օրինախախտումների դեմ պայքարի կոչով նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին (ANCA): Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ նամակով Նիշանյանը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրեն շնորհված «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման կապակցությամբ ANCA-ի հնչեցրած ուղերձի համար: Հիշեցնելով Թուրքիայում լրագրողների […]

«ՊՆ-ն մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ»

«1000 դրամների» նախագծի վերաբերյալ առաջացած բողոքի ալիքն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել նախագծի մեջ եւ այն դեռ կփոփոխվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ի սկզբանե առաջարկվել էր մոդել, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից, որն աշխարհում գոյություն ունեցող հիմնադրամի համար լավ լուծում է: Դա հիմնադրամի հասարակական կառավարումն […]

Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրում

Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին քիչ առաջ նիստի ժամանակ տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նիստը կսկվի ժամը 11:00-ին: Նա հորդորեց խմբակցությունների ղեկավարներին և քարտուղարներին ապահովել պատգամավորների ներկայությունը:

Պորոշենկոն ցանկանում է զրկել Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից ու նրան վռնդել Ուկրաինայից /ֆոտո/

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է զրկել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից, ինչից հետո նա կարող է հանձնվել վրացական իշխանություններին։ Այդ մասին Սահակաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Նա գրել է, որ Պորոշենկոյի կարգադրությամբ՝  դատարանի միջոցով ցանկանում են զրկել իրեն քաղաքացիությունից, ինչն էլ այլեւս իրեն թույլ չի տա այդ […]

Զոհրաբյանին զարմացնում է նախարարի ոգեշնչումը

«Պարո՛ն նախարար, չեմ հասկանում ձեր ոգեշնչման պատճառը: Չի կարելի ոգևորվել այն հանգամանքով, որ աղքատության մակարդակը 30 տոկոսի շեմին է հասնում»,-այսօր 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի տարբերություն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ պատգամավորը աղքատության նվազման միտում չի տեսնում: «Վիզուալ, երբ մենք տեսնում ենք մուրացկաննների թիվը փողոցում, ապա չի բերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի