25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որքա՞ն ձայն կունենա «Հանրապետականը» արդար ընտրությունների դեպքում

Henaran.am-ի զրուցակիցն է «Ելք» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

-Ի՞նչ եք կարծում, ազատ ու արդար ընտրությունների դեպքում  ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն կունենա՞ խորհրդարանում:

-«Հանրապետականն» արդար ընտրությունների դեպքում կունենա 5-6 տոկոս ձայն:

-Դա այն կայուն մասսա՞ն է, որը միշտ իշխանությանն է ընտրում ցանկացած երկրում:

-Ոչ այնպիսի մարդիկ են, որ զանգում են իրար, ասում են՝ գիտեք ինչ՝ մի մարդ եմ ճանաչում, պիտի իրեն ընտրեք: Իշխանությունը լիովին ձախողել է, ի՞նչի համար պիտի  ընտրեն, որ մի լավ արածի համար:

Իսկ ձեր դաշինքը կունենա՞ կայուն մեծամասնություն:

-Չեմ կարծում, որ մենք այս փուլում կկարողանանք նման արդյունք գրանցել, բայց պատկառելի ներկայություն կունենանք մենք այնտեղ:

-Հետընտրական զարգացումներում ո՞ր ուժի հետ եք բացառում համագործակցությունը խորհրդարան անցնելու դեպքում:

-Իշխանական ուժերի: Այս փուլում շատ դժվար է նման բան ասել: Հիմա ո՞նց մենք միավորվենք աջ ձեռքի հետ, ո՞նց միավորվենք ձախին հեռացնելու հարցում, եթե գիտենք, որ տարիներ շարունակ օրինակ` այս ուժը կոալիցիաներ է կազմել ու սատարել է, նույն «մարտի 1»-ից հետո կոալիցիա կազմած ուժերի հետ կամ հետագայում միացածների հետ… հիմա մենք ո՞նց միավորվենք «Դաշնակցության» կամ «Հայկական վերածննդի» հետ: Այդ վստահության լիմիտը, կարծում եմ, համ ժողովրդի մոտ, համ մեզ մոտ սպառված է, դա անհնար է՝ ըստ իս:

-«Ծառուկյան» դաշինքի նկատմամբ է՞լ է վստահության լիմիտը սպառվել:

-Լսեք՝ այդ «Ծառուկյան» դաշինքը դարձել է այնպիսի մի բան, որ մեջն ով ասես կա՝ էլ նախկին ու ներկա ՀՀՇ-ական …  Եկեք, նայենք, թե ընտրությունից հետո այդ դաշինքից ինչ է մնալու: Հիշո՞ւմ եք՝ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության հետ ինչ եղավ, երբ հայտնի ելույթը եղավ, քանի հոգուց քանիսը մնաց: Քիչ հավանական եմ համարում նման համագործակցություն:

Ձեր դաշինքին դա չի՞ սպառնում, նկատի ունեմ փլուզում:

-Ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չէ, բայց մենք դա կանխատեսելով՝ մեկ կուսակցություն ենք դառնում:

Դա կլինի մինչև Երևանի ավագանու ընտրությո՞ւնները, թե՞ հետո:

-Չենք հասցնի, ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են նշանակված, չենք հասցնի, վերջնաժամկետը ապրիլի 9-ն է:

Ձեր դաշինքը համեմատաբար երիտասարդ ու նոր է, վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուներից բոլորը չէ, որ ճանաչված են, դա վա՞տ չէ՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը հաճախ ընտրում է նրան, ում ուղղակի գիտի:

-Դա առավելություն է, որովհետև այն բոլոր ճանաչվածները, պիտի հասկանանք, ինչով են ճանաչված: Եկեք, համեմատենք Ալեն Սիմոնյանին և Միհրան Պողոսյանին, ի՞նչով է հայտնի Միհրան Պողոսյանը և ի՞նչով է հայտնի Ալեն Սիմոնյանը, Միհրան Պողոսյանը հայտնի է օֆշորային սկանդալով և բանան ներմուծելով, փառտ Աստծո, որ Ալեն Սիմոնյանը հայտնի չէ նման կերպ: Հիմա ո՞ւմ իրավիճակն է շատ ավելի լավ, մեկը եսիմ ում սանիկն է, ախպերն է, իրանք հայտնի են, որ պետական համակարգի մեջ են եղել, կարող են փող բաժանել, ես չեմ ուզում նման բաներով հայտնի լինել:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ