30 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվի ու Անկարայի կողմից առաջ տարվող «Զանգեզուրի միջանցքը» սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այց է կատարել Անկարա։ Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների առաջանորդները նախագահել են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը, հանդես եկել մամուլի հայտարարություններով, այնուհետև մասնակցել են Իրան-Թուրքիա գործարար ֆորումին։ Իրանի նախագահի այս այցը մինչ այս հետաձգվել էր […]

Փաշինյանը մինչեւ վերջ չի հասկանում հետեւանքները /Տեսանյութ/

ՌԴ Դաշային խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները: «Անվտանգության ոլորտում իր հարցերը Հայաստանը վաղուց է սկսել տարբերակել, և այն գործողությունները, որ վերջին շրջանում արել է, որոնք երբեմն նման են Ռուսաստանի հետ հարաբերություններում մի տեսակ դավաճանությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ակտիվությունը, իհարկե, ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը, բայց Փաշինյանն, ինձ թվում է, […]

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը լուրջ է: Վարդենիսի արեւելքը Հայաստանինը չէ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հորդորել էր խուսափել ՀՀ մի շարք տարածքներ ուղևորությունից․ Գեղարքունիք, Վարդենիսից արևելք, Սյունիք, Գորիսից արևելք, Սյունիք, Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ: Նշվում էր, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն դրսևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր սահմանների մոտ։ Արձագանքելով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը՝ […]

Արցախի դրոշը Փաշինյանի այցից առաջ հեռացրել են Հանրային ռադիոյից

Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո այցից առաջ միջադեպ է տեղի ունեցել։ Ֆակտոր.am-ն է գրում ու նշում, որ կայքին հայտնի է դարձել, որ մինչ Փաշինյանի գնալը ժամանած անձինք Հանրային ռադիոյից հեռացրել են Արցախի դրոշը։ «Տեղեկացանք, որ ռադիոյի անվտանգության աշխատակիցները դիմադրել են, սակայն դրոշն, ի վերջո, հանվել է։ Ավելի ուշ այն վերադարձվել է»,– գրում է կայքը։ Այս միջադեպի […]

«… քանի՞ «փոքրիկ Սահմանադրություն» ունես դու, շուտով ձգիր մի հատը ցած, թե չէ, հրեն՝ «բայրակթարը» սրած….». Փաստ

Թշնամի Ալիևի հետ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «բանակցությունների» սյուժետային գիծը որոշ չափով մտազուգահեռվում է կկվի մասին թումանյանական քաջածանոթ պատմությանը: Առնվազն այն իմաստով, որ աղվեսը, սպառնալով կտրել ծառը, որի վրա կկվի բունն է, հիմար կկվին այդպիսով ստիպում է կամովին ցած նետել իր ձագերին: Հերթով: Շանտաժն ու սպառնալիքն «աշխատում» են, քանի դեռ, ինչպես հիշում եք, ագռավը, […]

Փաշինյանը կհամաձայնվի՞ նոմինացվել Նոբելյան մրցանակի Ալիեւի հետ. Փաստ

Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավելյալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար: Արտաքուստ որքան էլ դա զվարճալի […]

Կռիվ ապագայի համար. Ժողովուրդ

Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, եւ առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որեւէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր […]

Հարցը դրել են Փաշինյանի առաջ. Ժողովուրդ

ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը. իշխանականներն այս հարցը նաեւ Փաշինյանի առջեւ են դրել: Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին թեժ քննարկվում է, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա: Ըստ ՔՊ-ականների՝ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք բազմիցս հայտնվել են սկանդալների կենտրոնում, բայց […]

Ցլերն ուժեղ են, եկեք հանվենք, եկեք դադարենք հայ լինել, որ էլ չկոտորեն. Հանրային ռադիոյի տնօրենն արձագանքել է վարչապետի հարցազրույցին

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն է խնդրել ունկնդիրներից։ «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի