02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Կոռեկտության սահմանները մի անցեք. Ավինյանը լարվեց Փաշինյանի անունը լսելուց /Տեսանյութ/

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի. «Քանի Նիկոլ Փաշինյանն իշխելու է այս պետությունում, ունենալու ենք զոհեր: Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ մեր պետությանն ու բանակին: Միակ լուծումը, որ չզոհվենք ու չփոքրանանք, Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա: Դահլիճից հնչեց ՔՊ-ականների արձագանքը: Հակոբյանը հորդորեց «խելոք մնալ»: Ավինյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, կոռեկտության սահմանները մի անցեք, խոսեք քննարկվող հարցի մասին: Սա ԱԺ ամբիոնը չէ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ