27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրության մասնակցությունը. թարմ տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ : Ըստ այդմ` նշված ժամի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ 50,3 տոկոսը: Ծանոթացեք մանրամասն տվյալներին ստորեւ: Հիշեցնենք, Հայաստանն այսօր ընտրում է Ազգային ժողով: 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը՝ քվեարկության ընթացքի մասին

Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները. Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։ Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։ Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։ Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության […]

Քաղաքացին բորբոքվել է, պատռել կտրոնը

Երևանի թիվ 9/58 ընտրատարածքի հանձնաժողովի քարտուղար Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոշոր խախտումներ չեն եղել, փոքրիկ միջադեպեր են եղել: «Օրինակ՝ ինչ-որ մեկը պատռել է կտրոնը՝ բորբոքված ու դատարկ ծրար է հանել քվեախցիկից: Մենք անվավեր ենք ճանաչել այդ քվեաթերթիկը, իրեն դա դուր չի եկել: Իրեն թվադց, որ մենք իրավասու չենք ծրարն ընդունել: Միջադեպ է […]

«Աստված չանի թշնամին օգտվի»/տեսանյութ/

« Այսօրվա ընտրությունները հավանական են դարձնում մեր պետականության զորությունը, ինքնիշխանության ամրապնդումը և մենք պարտավոր ենք մեր զոհերի հիշատակի առաջ խոնարհվելով հիմնել ավելի օրինավոր ու ինքնիշխան երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանվում է»,-այսօր՝ ապրիլի 2-ին, Եռաբլուր զիվորական պանթեոնում Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը: Բախշյանը նշեց, որ օրվա հետ կապված […]

Արման Սահակյանի շտաբում կնոջ դի է հայտնաբերվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչերը այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին: Դատաբժշկի նախանական եզրակացության համաձայն ՝ դիակի վրա դռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշված վայրը օգտաործվում է ինչ-որ […]

Հետընտրական պրոցեսը կարող է աղետավոր լինել մեզ համար. հետախույզ/տեսանյութ/

«Այսօր մեր ազգի համար շատ կարևոր օր է, որովհետև մենք նոր փուլ ենք մտնում ՝ պառլամենտական ընտրությունների հետ կապված: Մենք քաղաքական նոր մոտեցում, նոր փուլ, նոր ստանդարտներ ենք ձևավորում: Մենք էն ազգն  ենք, որ կարողացանք միասնական ոգով հաղթել: Մենք հիմա էլ հաղթանակածի ոգով պետք է մտածենք ու երկրում իրավական փոփոխություններ բերենք»,-այսօր,  ապրիլի 2-ին` Եռաբլուրում, Henaran.am-ի […]

«Կտենաս՝ ժամը ութից հետո քեզ ինչ եմ անելու». վստահված անձին սպառնացել են

Քիչ առաջ     Henaran.am-ի  թղթակցի հեը  զրույցում «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը  նշեց՝ այսօր արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ: Այնուհետև նա ահազանգեց՝ Մեսրոպ Մաշտոցի համալսարանում տեղակայված 9/31 ընտրատեղամասում  ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «Ելք»-ի վստահված անձին՝ ասելով. «Կտենաս՝  ժամը ութից հետո քեզ ինչ եմ անելու»: Դեպքի մասին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է համապատասխան մարմիններին:

Մասսայական ձերբակալություններ /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ոստիկանները ավելի քան 40 հոգու են ձերբակալել՝ չթույլատրված ակցիա անցկացնելու փորձի համար։ Ականատեսները պատմել են, որ ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել։ Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, պատնեշներ է տեղադրել` կապված չթույլատրված ակցիա կազմակերպելու մասին սոցկայքերում հաղորդագրությունների հետ: Կենտրոնում են նաեւ ՕՄՕՆ-ի եւ Ռոսգվարդիայի մարտիկները: Ականատեսները դեպքի վայրից տեսանյութեր ու լուսանկարներ […]

Արտակարգ տեսարան ընտրատեղամասի մուտքի մոտ

Ընտրական լարված օրվա ֆոնին Henaran.am-ի թղթակիցը «արտառոց» տեսարանի է ականատես եղել: Մալիշկա գյուղի կանայք ընտրություն կատարելուց հետո գրկախառնվել են ո՞վ իմանա, գուցե շնորհավորելու միմյանց ընտրությունը:  Լուսանկարը` Նարեկ Բաբայանի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի