«Վստահ եմ, որ չկա մի հայ, որն այդ տեսանյութը դիտելուց հետո չհպարտանա, որ հայ է»
2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելել է Արարատի մարզ: Մասիսի, Վեդիի, Արարատի և Արտաշատի բնակիչների հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀԿ նախընտրական ծրագրին, կառավարության վերջին վեց ամիսների գործունեության արդյունքներին: «Այս ամսվա վերջին կառավարության ծրագրի իրականացման վերաբերյալ կտրամադրենք գրավոր հաշվետվություն, որը ցույց կտա, […]





































