25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր չեն լինի Ազգային Ժողովում

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը: Հատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացվել սույն քաղաքական ուժերից՝  ՀՀԿ (9 հրաժարական), «Ծառուկյան» դաշինք  (23 հրաժարական), ՀՅԴ  (3 հրաժարական)։ ՀՀԿ  Սարգսյան Վիգեն Ալեքսանդրի  Մարգարյան Տարոն Անդրանիկի  Ամիրյան Արմեն Արտավազդի  Զաքարյան Արտակ Բորիսի  Սահակյան Արման Գալուստի  Բոթոյան Կարեն Հովսեփի  Սանամյան Սամվել Կարոյի  Առուշանյան Առուշ Գագիկի  […]

Արա Աբրահամյանը՝ Հրանուշ Հրանտովնային (տեսանյութ)

Երեւանում մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՌԴ հայերի միության եւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2015»-ի արդյունքների ամփոփումն ու դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախարարի խոսքով՝ կարևորն այն է, որ սա երիտասարդությանն է ուղղված, ու մասնակիցները կարողնում են հետաքրքիր գործեր ունենալ, առաջարկներ ներկայացնել: Նախարարը չցանկացավ խոսել քաղաքական հարցերից: […]

Ես իշխանությունների հետ ավելի վատ եմ խոսում. Արա Աբրահամյանը` Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրան ներկայացնելու է երկրի զարգացման վերաբերյալ տարբեր ծրագրեր: Այսօր նա այս մասին հայտնեց լրագրողներին ճեպազրույցի ընթացքում: Արա Աբրահամյանը միաժամանակ նշեց, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին պետք է վերահսկել, որպեսզի նրանք կատարեն իրենց ծրագրերը: «Մենք բոլորս մեղավոր կլինենք, որ […]

Շավարշ Քոչարյանն այցելել է Արցախ

Ապրիլի 27-ից 29-ը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցն Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ […]

Մենակ բախտ չունեցող, նեղված մարդը կարող է գրել. Արա Աբրահամյանին փորձել են նեղացնել (տեսանյութ)

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարումից: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր կողմից ամեն ինչ կանի օգնելու վարչապետին։ «Որպեսզի գան Հայաստան, ներդրումներ անեն, պիտի մենք բոլորս աշխատենք: Ես բիզնեսմեն եմ, որևէ երկրում ներդրում անելուց առաջ նայում եմ, թե ինչ պայմաններ կան»,-նկատեց նա ու […]

Բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով՝ Հ. Նաղդալյանը վերջին քառօրյայի շուրջ

-ԱԺ նախորդ քառօրյայի ՝ ապրիլի 13-ի նիստի ժամանակ, այսպես ասած՝ ,,վինետկայի,, նկար կազմակերպեցիք՝ հայտարարելով, որ սա մեր վերջին նիստն է: Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա Ձեր կողմից ապատեղեկատվություն է եղել, քանի որ այսօր կրկին հրավիրվեց ԱԺ քառօրյա նստաշրջան: -Որևէ ապատեղեկատվություն չկա, իրողությունն այն է, որ Ձեր նշած օրը, երբ մենք անցկացնում էինք հերթական քառօրյայի […]

Երևանի քաղաքապետն անդրադարձել է կանաչապատման և սանմաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները: «Վերջին տարիներին մենք կարողացանք ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները, ինչը, սակայն, դեռևս բավարար չէ: Օր ու գիշեր պետք է աշխատել, որպեսզի ունենանք […]

Ո՞ւմ վստահենք… /տեսանյութ/

«Վստահելի  մարդ չկա: Միակ մարդը, որ կարող է Երևանը ղեկավարի՝ Տարոն Մարգարյանն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևան քաղաքի բնակիչ Հովհաննես Պոսղոսյանը: Երևանցիները մեկը մյուսին խոսք չզիջելով փաստեցին, որ գնահատում են արված աշխատանքը.«Հո ուրացող չենք: Մարդը էսքան այգի է սարքել ու քաղաքը մաքրել է կեղտից»: Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած մյուս երկու քաղաքական ուժերի […]

Պուտինն ու Մերկելը հանդիպում են անցկացնում Սոչիում

Սոչիում ներկայումս ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն միջազգային կարեւոր խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արեւելքում ընթացող իրավիճակը եւ այլն, գրում է РИА Новости-ն։     Մերկելը հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի հետ քննարկել նաեւ երկկողմանի փոխհարաբերությունները։  Հանդիպմանը մասնակցում են […]

Հանդիպումը կարևոր էր, բայց ես զայրացած եմ. Կիրակոսյանը՝ ԱԳ նախարարների հանդիպումից

 «Հանդիպումը կարևոր էր, բայց ես զայրացած եմ, որ Հայաստանն ու Արցախը չունեն խաղաղության տեսանկյունից որևէ գործընկեր: Հայաստանը դիվանագիտության առումով ունի գործընկեր, բայց ոչ ռազմական առումով: Ադրբեջանն ամեն դեպքում ունի դիվանագիտական ռազմավարություն, որը ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմական»-Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Մոսկվայում օրեր առաջ կայացած Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի