11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք չի բացառել, որ զորավարժությունը Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է․ Թյուրքագետ

Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին։ «Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, […]

Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել երեկվա ակցիայից․ «Հրապարակ»

Հայաստանում Արցախի ներկայացուցչության եւ հատկապես նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին Սամվել Բաբայանի թիմակիցները նախապես տեղեկացված են եղել։ Դրա մասին է վկայում այն, որ նախօրեին ԱԺ նախագահի պաշտոնակատար, փոխխոսնակ Գագիկ Բաղունցը, ով Բաբայանի կուսակիցն է, Արցախի ներկայացուցչություն է հրավիրել Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, Սամվել Շահրամանյանին եւ պետնախարար Արթուր Հարությունյանին՝ ասելով, որ […]

Հայտնի են Երևանի փոխքաղաքապետերի անունները

Երևանի ավագանու արտահերթ նիստում նշանակվելու են Երևանի քաղաքապետի տեղակալները. նիստը գումարվելու է հոկտեմբերի 26-ին: Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը:

ՀՀ կառավարությունը սառեցրել ա Արցախի բյուջեն, չի լինում վճարներ անել. արցախցին մանրամասներ պատմեց Շահրամանյանի հետ հանդիպումից

Ուզում ենք իմանալ՝ ինչի՞ են սենց արել, որ գա հասնի էս իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը։ «15 օր պոստում ենք եղել, լավ էլ հասկանում ենք՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Ասում ա՝ բյուջեն սառեցրած ա, չենք կարում էն մարդկանց փողերը տանք, ովքեր գնացել են պոստերում 15 […]

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։ Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն […]

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Սամվել Շահրամանյան

Այսօր արցախցիները հավաքվել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ և նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջում են պատասխանել իրենց հարցերին։ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ շատ հարցերի չի կարող անդրադառնալ հանրային տիրույթում, պատրաստ է մյուս շաբաթվա ընթացքում հանդիպել արցախցիներին և բոլոր հարցերի պատասխաները տալ։ Այնուամենայնիվ, նա պատասխանեց քաղաքացիների որոշ հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես կարող էին 30 տարի […]

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև, այս մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից բռնի […]

Սիրուշո. «Արցախ հանձնելու հարց ունեին, ու մեր ընտանիքին, ինչպես միշտ, որպես խոչընդոտ տեսնելով, փորձում են ամեն կերպ փակված ու հեռու պահել»

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լևոնին բոլորի աչքի առջև խեղդելով ու հարվածելով բերման ենթարկեցին՝ Արցախի համար ցույցին մասնակցելու համար։ Հետո ասացին, որ իրականում բոլորը սխալ են տեսել, այդ Լևոնն է ոստիկաններին ծեծել, ու քանի որ ծեծել է՝ պետք է մեկ ամսով կալանավորել։ Բացարձակ արհամարհելով այն, որ ողջ հանրությունը դիտել է տեսանյութը և պարզ […]

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժությունների են պատրաստվում

Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Հայաստանի սահմանների մոտ համատեղ զորավարժություններին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան Նախիջևանում։ Զորավարժությունները կոչվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» և նվիրված են Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-26-ը՝ երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի