22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը /Տեսանյութ/

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը հայտնի անեկդոտի կերպարն է հիշեցնում (ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցով դատական հայց է ներկայացրել): Այդ անեկդոտը չենք վերաշարադրում, քանզի այն ցենզուրայից դուրս է: Դա բակային «խլյուպիկ» տղայի մասին է, որը պահի տակ հաբռգում է, բայց վերջում վատ է ավարտում:

Եվ ահա այս անեկդոտային տղան վարում է Երևանի ավագանու նիստերը, քանզի քաղաքապետ է նշանակվել հաճախորդական կոալիցիայի օգնությամբ:

Մինչև երեկ նա ավագանու նախորդ նիստերը վարում էր՝ ձգտելով արբիտրի ֆունկցիա կատարել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև, չմտնել կռիվների մեջ, սակայն երեկ նա դարձավ միջադեպի կողմ ու սկսեց… «հաչալ»:

«Հաչում» էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դեմ՝ ձգտելով պաշտպանել ՔՊԿ հաճախորդ «ծերեթելցուն»՝ հաստապռոշ և «Նիվա» մակնիշի մեքենաների մեջ այդ «պռոշներով» կռիվ տված «մանեթչիկին»:

Ավինյանը հունից դուրս եկավ, նյարդայնացավ ու սկսեց «հաչալ» շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ Մանուկ Սուքիասյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի ոչ լեգիտիմ իշխանությանը, այլ նաև կոնկրետ փաստեր էր ներկայացնում Ավինյանի կոռուպցիոն գործունեության, մասնավորապես ԱՆԻՖ-ում նրա ֆինանսական սկանդալների, քաղաքապետարանին կից թաղման բյուրո կոչված կառույցի գործունեության մասով: Ավինյանն ու «Ծերեթելու փայը» աղմուկ բարձրացրեցին ու թամաշայի վերածեցին Ավագանու նիստը, որպեսզի այդ աղմուկի մեջ խլացվի թալանչիական թեման:

ԱՆԻՖ-ի մասով հայտնի է, որ կան առնվազն 5 միլիարդ դրամի չարաշահումներ: Այդ չարաշահումներն այնքան աղաղակող են եղել, որ անգամ նիկոլական «պուպուլիկը» և Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանը չեն կարողացել աչք փակել դրանց վրա: Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ չի հաստատել ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունը:

Երեկ ԱՆԻՖ-ի մասին լսելուն պես Ավինյանն իրար խառնվեց ու առիթ էր ման գալիս՝ «հաչալու» համար: Եվ «հաչաց»: Բայց դե հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ավինյանը երեկ «հաչում» էր նաև այլ պատճառով:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում: Այսինքն՝ Նիկոլը ավինյաններին խաղեր տալու, թռնելու տեղ չի թողնում՝ «Ես եմ ձեզ բերել իշխանության ու փողատեր դարձրել, ուրեմն մինչև վերջ ատամներով պահեք իմ իշխանությունը, իսկ եթե կործանվելու ենք, ապա պետք է կործանվենք միասին»:

Տիգրան Ավինյանի երեկվա լկտի պահվածքը նաև այս ենթատեքստն ուներ:

7or.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ