Նաիրա Զոհրաբյանը նոր պաշտոն ունի
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, […]





































