06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ծառուկյան» դաշինքին ԱԱԾ պետի հայտարարությունը չի անհանգստացնում (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է, որ ԱԱԾ պետի հայտարարությունը, թե կոռուպցիոներներ են բացահայտվելու, չի սպառնում իրենց խմբակցությանը: «Մեր պատգամավորների մեջ չկա այդպիսի մարդ, ով իր բիզնեսներն օգտագործում է իր քաղաքական շահի համար, որ իր պաշտոնը ծառայեցնի իր բիզնեսների համար»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքին […]

Սա արդեն լուրջ է, քան դուք կարծում էիք

Մեր երկիրը չունի բարեկամներ․․․ սա պետք է հստակ գիտակցեն բոլորը: Ցանկացած պետություն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է ըստ իր շահերի: Մեր բոլոր հարևանները շահագրգռված չեն երկրի տնտեսական և ռազմական հզորությամբ: Անընդունելի է հրապարակավ հայտարարել, թե ինչ զինատեսակ է պատրաստվում գնել մեր երկիրը՝ զուտ ժողովրդին դուր գալու համար, քանզի դա պետական գաղտնիք է: Միայն այս փաստը […]

«Ելք» խմբակցությունում խնդիրները հարթվել են (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն այսօր լրագրողներին ասաց, որ դեռևս որոշում չկա, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը: «Թույլ տվեք սպասել, մինչև վերջնական որոշում կլինի, ապա կհայտարարենք»,-նշեց նա: Խմբակցության ղեկավարը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Պատգամավորի խոսքով՝ իրենց դաշինքում խնդիրներ չկան, եթե եղել էլ են, ուրեմն հարթվել են, քանի […]

Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել: Կաթողիկոսը կոչ է արել Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը:

Մարուքյանն առաջարկում է համաներում կազմակերպել

 Ազգային ժողովում քննարկման է դրվել «Քրեական» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, թե խնդիրը վերաբերում է պատժիչ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտին: Նա հիշեց, որ դեռևս նախորդ տարի ԱԺ ընդունված օրենքով այս համակարգն արդեն իսկ ինստիտուցիոնալ առումով բարելավեց, քանի […]

Մնաց բորդյուրի՞ն. Իրատես

Այս օրերին կառավարության առաջնահերթությունները ստվերել են ոչ վաղ անցյալում հարթակից հնչած մեկ այլ կարեւոր քայլ՝ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս կառավարությունը սկզբից իրեն հռչակեց ժամանակավոր, որպեսզի ԸՕ-ի փոփոխություններ անի եւ նոր ընտրություններ հայտարարի: Սակայն եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը՝ ՀՀԿ-ն (այնքա՜ն խորթ է հնչում հանրապետականին ընդդիմություն համարելը), կարծես մտադիր չեն շտապողականություն ցուցաբերելու այս հարցում: Նիկոլ Փաշինյանի թիմը […]

Ո՞նց կարա դա նորմալ լինի. Նահապետ Գևորգյան

ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը մտահոգված չէ ԱԱԾ նորանշանակ տնօրենի հայտարարություններից: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ տնօերն Արթուր Վանեցյանը  հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, ովքեր գործել են կոռուպցիոն սխեմաներով, և որ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու […]

Դոն Պիպոն կջարդի գեներալի արգելապատնեշները. Ժամանակ

Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը: Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի: Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել […]

Հեսա սաղ կերևա` ով էս պետությունից ինչ ա գողացել. Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը շատ ճիշտ է գտնում ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով: «Թող լինի, ավելի լավ»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ ԱԱԾ տնօրենի ասածն իրեն չի վերաբերում: «Գնացեք, սաղ նայեք: Ավելի լավ ես ուրախ եմ: Հեսա սաղ կերևա` ով էս […]

Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ. Միհրան Պողոսյան

«Հրաշալի է»,-այսպես Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հնարավոր է վերաբացվի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը, արձագանքեց ինքը՝ Պողոսյանը: Նա հավելեց, որ այն, ինչ հնարավոր էր բացահայտվել,  վաղուց արդեն բացահայտվել է, և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի: Հարցին` հնարավոր է նոր  բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված