13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող կուսակցությունը կադրային վակուումը լրացնում է ՀՀԿ–ի ռեսուրսով. Աշոտյան

Պետականաշինության գործընթացը այս կառավարության մոտ լավ չի ստացվում։ Նման տեսակետ է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Հիմնավորեց, որ Նիկոլ Փաշինյանի ուժեղ գործոնը եկել է փոխարինելու պետական ինստիտուտներին եւ մեխանիզմներին։  «Երբ ամեն ինչ սկսում է կախված լինել վարչապետից, որքան էլ նա տաղանդավոր լինի,  պետական իշխանության ամբողջ բեռը չի կարող տանել։ Այստեղ բախվում […]

Անցումային կառավարությունը տապալել է այդ հանձնառությունը. հրաժարականի դիմում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին Նահապետյանը գրել է ֆեյսբուքյան հանրագրում. «Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև […]

Արտակ Զեյանլյանը հրաժարակա՞ն է տվել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկատվություն են տարածում որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ: Ըստ տեղեկատվության՝ նա այդ քայլին գնացել է այսօր խորհրդարանում «Սասնա Ծռերին» համաներման արժանացնելու համար:  

Ձեր թիմակիցները ներքնաշորերով կամերաներն էին փակում. Շարմազանովը՝ Փաշինյանին

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանն առաջադրվում էր որպես վարչապետի թեկնածու, հայտարարվում էր, որ այսպես ասած՝ սիրո եւ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը թեւակոխելու է թռիչքային զարգացում։ Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսում թռնելու էինք և ապրեինք դրախտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, թե […]

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր: Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանաը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահամանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար “կյանքի ճանապարհ” էր: ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի: Իսկ եթե […]

Զարուհի Փոստանջյանը մեղադրում է Փաշինյանին Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ

«Երկիր Ծիրանի»  կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման: Քառորդդարյա ավտորիտարիզմը ներկայացնող գլխավոր պաշտոնյաներից և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը առանձին և/կամ միասնաբար սպասարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության և արդի Հայկական պետականության […]

Դատապարտելի է ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին: Քննարկումների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը […]

Նիկոլ Փաշինյանը դարձյալ չընտրվեց

Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը, ինչպես սպասվում էր, չընտրվեց վարչապետի պաշտոնում: Անվանական քվերակության արդյունքներով՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին կողմ և դեմ քվեարկողներ չեղան: Ձեռնպահ էր 13 պատգամավոր:    

Ոչ ասա Հուդային

Ամեն մարդ իր կյանքում մեկ անգամ անպայման առիթ ունենում է խմելու մեղքի դառը բաժակից: Ամեն մարդ իր կյանքում մեկ անգամ անպայման առիթ ունենում է անառակ որդու պես հայտնվել խոզանոցում: Ամեն մարդ իր կյանքում մեկ անգամ անպայման առիթ ունենում է զգալ Պետրոսի արցունքների աղի համը: Ամեն մարդ իր կյանքում մեկ անգամ անպայման առիթ ունենում է հայտնվել […]

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ նսեմացնում ենք 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմանբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ», – […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի