12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ի՞նչը կառավարությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Աղքատությունը հաղթահարելը՝ քաղաքացուց, բա ինչը՞ կառավարությունից… Հպարտ քաղաքացին, ով իր կյանքի գնով, իսկ ավելի ստույգ՝ ամեն օր տուն չվերադառնալու մտայնությունը գլխում, ձեռքը վեր պարզած՝ հեղափոխություն էր կատարում, գիտե՞ր, որ ինքն իր համար նոր պարտավորություն է ստեղծում՝ կատարել տնտեսական հեղափոխություն… Չեմ կարծում… Եթե այդ ամենն […]

Արդյո՞ք այս խայտառակությանը վարչապետը տեղյակ է

«Պեկ նախագահի խայտառակ հրամանով կրճատման անվան տակ աշխատանքից ազատվել է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոս Ջոն Հանիսյանի նախատիպը՝ ղարաբաղյան պատերազմի հերոս հետախույզը։  Արդյո՞ք այս խայտառակությանը վարչապետը տեղյա՞կ է, թե՞ սա էր հերոսի իրական վարձքը…»: Հարցնում է գրող Լեւոն Ջավախյանը: 

Կառավարության ծրագիրը բացարձակ անուշադրության է մատնում միջոցների խնդիրը

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ կառավարության ծրագրի քննարկումը հիմնականում կենտրոնացավ տնտեսական զարգացման և հարակից թեմաների վրա, և կրթության և գիտության ոլորտը անբավարար ուշադրություն ստացավ, այնինչ այն իր կարևորությամբ համարժեք է, և երկար տարիների թերֆինասավորման և թերզարգացման արդյունքում հայտնվել է ծայրահեղ բարձիթողի վիճակում։ Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանում ոլորտի պետական […]

«Էդ ո՞նց եք խոսում ընդդիմության հետ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել»․ Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մոտեցումներն է ներկայացնում վերջերս Ազգային ժողովի ընդունած կառավարության ծրագրի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ։ Քաղաքագետն իր տարակուսանքն է արտահայտում վարչապետի բացահայտ ագրեսիվ կեցվածքի, ընդդիմության նկատմամբ անհանդուրժողականության և արհամարհական վերաբերմունքի, ամբոխահաճո միտինգային ոճի և երեսպաշտական դրսևորումների շուրջ։ Նախկին պատգամավորը վարչապետին խորհուրդ է […]

Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային […]

Ինչո՞ւ են իշխանության պատգամավորները մերժում հաղորդման հրավերը

-Ինչո՞ւ եք մերժում հաղորդման իմ հրավերը: -Նպատակահարմար չեմ գտնում: -Ինչո՞ւ:  -Չեմ ուզում գալ եւ վերջ! -Գուցե որովհետեւ ոչ պրոֆեսիանալ եմ ինձ պահում, կամ հետո մոնտաժում եմ զրույցը, կամ վիրավորում եմ ձեզ: -Ոչ: -Այդ դեպքում ի՞նչն է պատճառը: -ԿՈՆՖՈՐՏ ՉԵՄ ԶԳԱ ինձ քո տաղավարում: Իմ եւ Իմ քայլի պատգամավորի զրույցից մի հատված:  Հ.Գ. էսօր իշխանության արդեն […]

Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում տրվեց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Այսօր միջոցառումների պաշտոնական մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բանաստեղծի ուղերձներից մեկը։ «Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, մենք այս կողմում էլ ունենք Արարատ։ Այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, այդ Արարատը Դսեղում ու Լոռվա […]

Արտախորհրդարանական 10 ուժեր ստեղծում են համաժողովրդական հարթակ

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, «Հայ կառուցողական կուսակցություն» նախագահ Անդրիաս Ղուկասյանը  և «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ արտախորհրդարանական տասը ուժ միավորվել են «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության շուրջ, ստորագրել են հուշագիր: Գևորգ Հովսեփյանը նախ անդրադարձավ նախորդ սահմանադրությունների պատմությանը և նշեց, որ Սահմանադրությունը քաղաքական կուսակցությունների գործ չէ, այլ պատկանում է ազգին […]

Ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո» տեսլականի մշակումը

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքիքն բազում մարտահրավերներին: Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ […]

Նորանշանակ փոխնախարարի Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին սատցված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը

«Ծանոթացեք՝ հերթական ապազգային, սորոսական փոխնախարարին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս): 2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի