19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել։ Կառավարությունը տեղում դոփում է. 168 Ժամ

Տնտեսության զարգացումների և բարեփոխումների հետ կապված հասարակության սպասումներն իշխանափոխությունից հետո շարունակում են մնալ չարդարացված։ Չկա այն ակտիվությունը, որը պիտի պտտեր տնտեսության անիվը։ Հռչակած տնտեսական հեղափոխությունը առայժմ ընդամենը հայտարարություն է և ուրիշ ոչինչ։ Այդ ճանապարհին կառավարության քայլերը մնում են նույնքան աննկատ, ինչպես մինչ այդ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ոչ մի կերպ չի […]

Հանուն ինչի՞ է Արսեն Թորոսյանը դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ. Ժողովուրդ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը: Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ […]

Արթուր Վանեցյանը լուծել է բաջանաղի հարցը. Ժամանակ

Քանի որ կառվարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքն ուղարկվել է խորհրդարան, ու պարզ է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պետք է լուծարվի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հոգացել է իր բաջանաղ Գարեգին Բաղրամյանի նոր աշխատանքի հարցը: Նա կնշանակվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի փաստացի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայր Միքայել Սողոմոնյանն է, […]

Եթե հանկարծ Փաշինյանը գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կլինի. Ժողովուրդ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը: «Երբ ասել են` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի են ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի […]

Պատրաստում են «սեւ ցուցակները». Փաստ

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը: Թերթի հավաստի տեղեկություններով, նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սեւ ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Սակայն խնդիրն այն է, որ […]

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել են Նունե Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք: «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը […]

Այսօր հիմքեր չկան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. փորձագետներ

Իշխանափոխությունից հետո կարելի է, իհարկե, այնպիսի հայտարարություններ անել, թե Հայաստանում կլինի նաև տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական համակարգն անմիջապես չի կարող ենթարկվել խիստ փոփոխությունների: Իսկ սա նշանակում է, որ այսօր ունենք այն, ինչ ժառանգել ենք նախորդ իշխանություններից ու տնտեսական հեղափոխություն այսօր ակնկալել պետք չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, նման հայտարարությունները բերել են […]

Եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները. Գուրեն Եղիազարյան /տեսանյութ/

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։ «Ո՞ւր են այն սրիկաները, որոնք կրակ բացեցին անմեղ մարդկանց որդիների վրա, ո՞ւր են այն ստահակները, որոնք առանց աչքերը թարթելու՝ գնդակահարեցին դիմահար կրակով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի