02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները. Գուրեն Եղիազարյան /տեսանյութ/

ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, որ մարտի 1-ի դեպքերն արդեն բացահայտված են, նկատեց, եթե մարտի 1-ը բացահայտված է՝ ո՞ւր են հանցագործները։

«Ո՞ւր են այն սրիկաները, որոնք կրակ բացեցին անմեղ մարդկանց որդիների վրա, ո՞ւր են այն ստահակները, որոնք առանց աչքերը թարթելու՝ գնդակահարեցին դիմահար կրակով, դրանցից որևէ մեկը չկա։ Բացահայտված է, այսպես ասած՝ ինչ-որ մեկի կամքով ստեղծված բուրգը, թե ինչպես է ամեն ինչ եղել, այդ բուրգի տակն ընդհանրապես դատարկ է։ Ինչո՞ւ է դատարկ, կարող եմ միայն ենթադրել, որ, եթե այդ ամենը հիմքեր ունենար, բաց լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել երկրորդ քրեական գործը»,- ասաց Գ. Եղիազարյանը։

Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները տեսել են, որ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շատ թույլ է և հնարավոր չէ պահել, որոշել են հարուցել երկրորդ քրեական գործը։

«Սա ինչպե՞ս ենք անում, Սիլվային կանչում, ասում ենք՝ հիշիր, ու հանկարծակի Սիլվան սկսում է հիշել, հիմա այդ կնոջ երևակայությունը սահման չունի»,- շեշտեց Գ. Եղիազարյանը։

Նա նաև նկատեց, երբ իշխանություններն ասում են՝ Նոր Հայաստան, պետք է հասկանան, որ նման Հայաստան նախ՝ պետք է կերտել։

«Այն, ինչ այսօր կատարվում է մեր շրջապատում, հնի վատ քառակուսին է, այլ ոչ թե նորը»,- եզրափակեց Գ. Եղիազարյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ