04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետականը թալանել ա, բայց չի քանդել, իսկ ինքը մի տարի ա եկել ա, սարքելու փոխարեն դրած քանդումա. ցուցարարը՝ Փաշինյանին

Եթե հանկարծ քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրես ու վառեմ, հայտարարեց Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոտնաժման դեմ բողոքող ցուցարարներից մեկը: Նա նշեց, որ երեկ ցուցարարները գնացել են քաղաքապետարան, մինչդեռ ոչ ոք իրենց չի ընդունել: «Հեղափոխություն ենք արել, որ էսօրվա օրով մնանք առանց գո՞րծ: Ընտանիք ենք պահում: Մի օրվա մեջ դրել քանդում են: Ո՞ւր են՝ վարչապետը, […]

Շուկայում առաջանալու են գերիշխող խաղացողներ․ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ /տեսանյութ/

Հարկային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է լիցենզվորման տուրքի փոփոխություն, ըստ նախագծի՝ նախատեսվում է գրավատների և փոխանակման կետերի տարեկան լիցենզիայի տուրքը բարձրացնել 60 անգամ, այսինքն՝ փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից կդառնա 3 մլն դրամ, իսկ գրավատներինը՝ 100 հազարից կդառնա 6 մլն դրամ։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լոմբարդ սթրիթ» ՍՊԸ տնօրեն, […]

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. քաշքշուկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ /տեսանյութ/

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է: Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժման ենթակա սրճարանների աշխատակիցները միակողմանի փակել են պողոտան և հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Թողեք աշխատենք, ամոթ, վանկարկում են քաղաքացիները: Ոստիկանները ցուցարարներին հեռացնում են պողոտայից, բռնի ուժով տեղաշարժում են նստացույց իրականացնող քաղաքացիներին: Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներից մեկին: Ցուցարարներից Նարեկ Մանթաշյանը եւս բերման ենթարկվեց: […]

Լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»

Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում  ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» և այդպես շարունակ… Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝ «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»… Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները… Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք […]

Օպերայի հարակից տարածքի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կվերսկսվեն. Քաղաքապետարան

Օպերայի թատրոնի հարակից կանաչ տարածքը և մշակութային միջավայրը վերականգնելու աշխատանքները շարունակվում են։  Նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։    Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, […]

Ազատվել են սեփական դիմումի համաձայն

Անդրադառնալով «Փաստ» թերթի այն տեղեկությանը, որ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով աշխատանքից ազատման դիմում են գրել, նշենք, որ յուրաքանչյուր կառույցում կադրային շարժ միշտ էլ եղել է և կլինի: Տեղեկացնում ենք, որ տվյալ պահին խոսքը վերաբերվում է երեք աշխատակցի, որոնք աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն` չնշելով որևէ պատճառ: Եվս մեկ անգամ լրատվամիջոցներին խնդրում […]

Դառնում եմ գործազուրկ, ձեր հեղափոխությունը ավելի վատ վիճակ բերեց. թեժ կրքեր կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա են անում գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով՝ պայքարում են իրենց աշխատանքի՝ ընտանիքների գոյության իրավունքի համար, ուզում են իրենց ձայնը հասցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք վստահ են՝ եթե Փաշինյանն իմանա խնդրի մասին, հաստատ ընդառաջ կգնա իրենց, քանի որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի աշխատել: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, […]

Լավ օրինագիծ, դարձյալ հարյուրավոր գործազուրկներ. Ժողովուրդ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակում: Նկատենք՝ նախագիծն իրականում չի լուծում առաջադրված խնդիրը. բուքմեյքերական գրասենյակների փակման դեպքում ցանկացողները խաղադրույքներ կկատարեն օնլայն: Դրանց փակման հետևանքով […]

Ինչ «սեւ կատու» է անցել Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի միջեւ. Փաստ

Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեև նա ԱԽ անդամ չէ։ ԱԽ նիստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված