«Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». թեժ բանավեճ քաղաքապետարանում /տեսանյութ/
Երևանի ավագանու այսօրվա նիստում թեժ բանավեճ ծագեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի միջև։
Հովհաննիսյանն անդրադարձավ Անի Խաչատրյանի առաջարկին՝ անվանափոխել Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը։
«Երևան քաղաքը սևագիր թուղթ չէ, անվանակոչումների հետ մենք ունենք մեր ստույգ դիրքորոշումը», – ասաց նա։
«Իմ քայլը» խմբակցության անդամը նշեց՝ եթե առաջարկում են փոխել, ո՞ւմ անունով են փոխելու։
«Ես իմ ելույթում ասացի՝ հայ-ռուսական», – արձագանքեց Անի Խաչատրյանը։
«Թողեք ավարտեմ ելույթս, ես տեղյակ չեմ, հանրությունը, կարծում եմ տեղյակ չէ։ Շուտասելուկի մրցույթի չենք մասնակցում, եկեք հարգենք մեկս մյուսին», – ասաց Հովհաննիսյանը։
«Դուք փաստում եք, որ չեք միանում», – ասաց Անի Խաչատրյանը։
«Էնպես չի, որ 15 րոպեում ձեր ասածը պետք է նստեինք փոխեինք, նույն հաջողությամբ Եվրոպական երկրներից մեկ ուրիշ քաղաքական գործիչ կարող էր գնալ Բաքու, ասենք, Ֆրանսիայից, պետք է ասենք Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞նք», – ասաց Հայկ Հովհաննսիյանը։
«Այո՛», – արձագանքեց Անի Խաչատրյանը։
«Ոչ՛», – հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամը։
«Եկեք Ադրբեջան անվանենք Երևանի մայրաքաղաքը», – ասաց Անի Խաչատրյանը։
«Տիկին Խաչատրյան, տեղին չէր ձեր ռեպլիկը», – միջամտեց Հայկ Մարությանը՝ կոչ անելով հարգել մեկը մյուսին։