22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պետք է լինի 2 դպրոցների գոյության իրավունք՝ հանրակրթական և հատուկ /տեսանյութ/

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Բաբայանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ ինչ  ճանապարհով էլ գնա կրթության և գիտության նախարարությունը՝ վերածելով այլ հատուկ դպրոցները հատուկ կարիքներ ունեցող ՊՈԱԿ-ների աջակցության կենտրոնների, միևնույն է՝ իրենց դպրոցը չի կարող և չի լուծարվի։

«Մեր հատուկ դպրոցը տալիս է կրթություն, պարզապես մենք ունենք հատուկ մեթոդներ, միջոցներ, մեր կրթահամալիրը կազմակերպում է կրթությունը ժեստերի լեզվով։ Սա շատ կարևոր է, որովհետև կան երեխաներ՝ չլսողների ընտանիքներից են, և իրենց համար միակ և բնական հաղորդակցման միջոցը ժեստերի լեզուն է, և կարևոր է, որ այս երեխաների համար լինի կրթօջախ, որտեղ կարող է կազմակերպվել այս միջոցով իրենց կրթությունը։ Կան երեխաներ, որոնք դպրոցի շեմին չունեն խոսքի զարգացում կամ ոչ այն աստիճանի, որ լիարժեք յուրացնեն հանրակրթական ծրագիրը։ Սա ամենաբարդ ընտրությունն է ծնողների համար։ Եվ պետք է լինի 2 դպրոցների գոյության իրավունք, որովհետև, երբ ասում ենք, որ ծնողն իրավունք ունի ընտրելու՝ հանրակրթական դպրոց տանե՞լ երեխային, սա նշանակում է, որ ծնողը կարող է նաև ընտրել հատուկ դպրոցը»,- նշեց տնօրենը և հավելեց՝ իրենց դպրոցն այն դեպքն է, երբ իսկապես ապահովում է առանձնահատուկ համայնքի կրթություն ստանալու իրավունքը։

Ներառական կրթության համընդհանուր ներառման մոդելի ներդրման  գործընթացը, ըստ տնօրենի պաշտոնակատարի, նոր չէ, սկսվել է 2016-ին, հիմա շարունակվում է, ուղղակի նախարարությունը մի քիչ ոչ շտապողական է եղել այս հարցում։ Ոչ շտապողական լինելը, ըստ Լուսինե Բադալյանի, պայմանավորված էր հենց ռիսկերի նվազեցման միտումով։ Իրականում ոչ միայն կրթության և գիտության, այլև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից նախքան այս ձևին անցնելը իրականացվել են մի շարք բազմակողմանի հետազոտություններ՝ հասկանալու, թե արդյոք հատուկ դպրոցներում կա՞ն երեխաներ, որոնք հայտնվել են սոցիալական կարգավիճակից, ոչ թե խնդրից ելնելով։ Այսինքն, որ գիշերօթիկ դպրոցներում կարողանան սնվել, քնել և այլն։ 

Վերջինս այս ծրագիրն արդարացված է համարում, մասնավորապես պայմանավորված «բալիկների՝ ընտանիք վերադառնալու» հանգամանքով ևս։ Այսինքն՝ հատուկ դպրոցից վերադառնալ ընտանիք և ընտանիքի հետ, իր համայնքում փորձել ստանալ արդյունավետ կրթություն։

 

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ