11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերի՛ք եղավ, այն պաշտոնյաները, ովքեր պետական շահը շարունակելու են ստորադասել, թող տեղ չունենան պետական ապարատում

Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել հասկանալու համար, թե «ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել»։ Ուզում եմ պարոն վարչապետի ուշադրությունը հրավիրել ժողովրդագրական վիճակը վատթարացնող մի շատ տարածված ու վտանգավոր երևույթի վրա, որի էությունը կայանում է ծնողների կամ նրանց «օրինական» ներկայացուցիչների կողմից հայ երեխաների ապագա քաղաքացիությունը  կամայականորեն փոխելու ու նրանց […]

Պարոն վարչապետ, ես ու Դուք գիտենք, որ շաքարավազի շուկայում 78 տոկոսը բացարձակ մենաշնորհ է. Սերգեյ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի երեկվա հայտարությանը՝ կապված «Կենսաթոշակների մասին» օրենքի հետ, որտեղ ԱԺ նախագահը կոչ արեց ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին, նշեց. «Պարոն Միրզոյան, չեմ կարծում, որ Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այն սեղմել»։   Ապա […]

Պետական լիազոր մարմինները մատնված են հանցագործ անգործության. փաստաբան

Պետական լիազոր մարմինների անգործությունն ու անօրինական գործառույթների պատճառով ոչ միայն տուժում է երկրի քաղաքացին այլ դրանից բխող իրավական հոտևանքները կարող են լինել կործանարար: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեցփաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Ցավոք այս խախտումները դարձել են խրոնիկ: Երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը իրականացնելու համար պետք է լիզոր մարմինները այս ոլորտում կարողանան իրենց տեղում և դերում լինել»,-ասաց […]

Ինժեներական աշխատանքների միջոցով ադրբեջանական կողմը փորձում է ամրապնդել իր դիրքերը /տեսանյութ/

Ինչպես արդեն հայտնել ենք  Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց՝ ադրբեջանական կողմը սրա միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը, և հավելեց՝ նման միջադեպեր մինչ այս ևս գրանցվել էին: «Հիշում ենք հունվարին ադրբեջանական կողմից բողոքում էին, որ իրենց […]

Ճակատագրի բերումով ընդդիմություն. Փաշինյանը չդիմացավ ԲՀԿ-ական պատգամավորի սրտաճմլիկ բացատրությանը

Այսօր խորհրդարանում զավեշտալի իրավիճակ ստեղծեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթը ինչին չդիմացավ քաղաքական մանիպուլյացիաների, շոուների սիրահար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս չկարողացավ զսպել բուռն ծիծաղը այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական, Վայոց Ձորում հայտնի գործարար, նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը փորձում էր վարչապետին համոզել, որ իրենք ճակատագրի բերումով են ընդդիմություն են եւ ընդդիմության գործը քննադատելն է, թեեւ իրենք «երկրի […]

Մեր երկրում ստեղծվում է անարխիա, եւ այդ անարխիան պետք է կանգնեցնել /Ուղիղ միացում/

Հայելի ակումբի հյուրերն են Վահան Բաբայանը/ՀՀԿ/, մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեման՝ Մեղրու զորամասում տեղի ունեցածը. ինչն էր զինվորների ընդվզման պատճառը, ներաքաղաքական զարգացումներ , Վազգեն Սարգսյանի անվան հետ կապված հայտարարությունները և Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպւմն ու սպասումները:

Բաքուն սպասում է, որ կրկնի 2016թ. ապրիլը

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»: Այս մասին ասել է […]

Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի