Տիգրան Մուկուչյանի զեկույցը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հաղորդում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ԿԸՀ գործունեության վերաբերյալ: ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, հանձնաժողովը արտահերթ ընտրությունների նախապատրաստական գործողություններն իրականացրել է խիստ սեղմ ժամկետներում: Օրինակ՝ 12 օրում ընտրական գործընթացի 16 հազարից ավելի կազմակերպիչ է վերապատրաստվել: Մուկուչյանի զեկուցմամբ, Հայաստանում կայացած […]





































