12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի խոսքը գործ չէ. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարց Փաշինյանին. իսկ ինչո՞ւ հանդիպմանը ներկա չէր Բակո Սահակյանը Այսօր Վիեննայում Փաշինյանը հանդիպեց Ալիևին: 2018-ի մայիսի 9-ին՝Ստեփանակերտում, Փաշինյանը միտինգային հպարտ տրամադրությամբ հայտարարեց, թե իր առաջնային խնդիրներից է համարում Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղանին: Դրան հաջորդեցին Մնացականյան-Մամեդյարով 5 հանդիպումներ և Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 3 հանդիպում: Բայց ո՛չ […]

Համանախագահներն ամեն ինչ կասեն. Իլհամ Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իր հանդիպումը նորմալ է անցել։ Այս մասին ՀՀ Կառավարության ղեկավարը հայտնել է՝ պատասխանելով tass.ru-ի թղթակցի հարցին։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Ինքը՝ Ադրբեջանի նախագահը, զրույցի արդյունքները մեկնաբանել […]

Հանդիպումը նորմալ է անցել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Վիեննայում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է ընթացել: Այս մասին հաղորդում է  ТАСС գործակալությունը: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  

Մոսկվան զգուշացնում է՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը կարող է ակտիվանալ Հայաստանում

ՌԴ ՆԳՆ էքստրիմիզմի հակազդեցության Գլխավոր վարչության պետ Օլեգ Իլինիխի կարծիքով, Իրաքից և Սիրիայից հետո Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: Այս մասին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ. «Միջազգային համագործակցության առաջնային խնդիրն է հակազդել էքստրիմիզմին և ահաբեկչությանը»,-ասել է նա:  

Վիեննայում ավարտվեց Փաշինյան-Ալիև հանդիպումը

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արդեն լքել են հյուրանոցը, իսկ երկու երկրների արտգործնախարարներն ու համանախագահները դեռ հյուրանոցում են։ Հանդիպումից հետո բանակցող կողմերը որևէ հայտարարություն չեն արել։  Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի