14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխանության մեջ դաժան պայքար է, ո՞վ կդիմանա. Փաստ

Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում աշ­խատանքից ազատվել են վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանը, կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարի­տա Ազարյանը և աշխատակազմի ղեկավարի տե­ղակալ Արթուր Սարգսյանը: Եթե սրան գումարենք նաև Հայկ Այվազյանի ազա­տումը, ստացվում է, որ եթե սկզբնական շրջանում ՀՀԿ-ականներին և, այսպես կոչված, «այլախոհներին» էին աշխա­տանքից ազատում և մաքրում իրենց շրջապատը, ապա հիմա «հեղափոխությունը խժռում է սեփական զավակնե­րին»: 

Դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ներսում ակնհայտ թի­մային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել: Այստեղ միակ բացառությունը երևի թե Մարգա­րիտա Ազարյանն է, ով, ըստ թերթի տեղե­կությունների, ազատվել է իր դիմումի համաձայն՝ թոշակի անցնելու կապակ­ցությամբ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ