06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բունդեսթագում կարեւորագույն հարցի քննարկմանը Հայաստանը հրավիրված է ՀՀԿ-ի դեմքով. Փաստ

Այսօր՝ ապրիլի 4-ին, Գերմանիայի Բունդեսթագը քննարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը: «Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ-ից այդ հարցի քննարկմանը հրավիրվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ինչը համարվում է խիստ հատկանշական եւ բազմաշերտ ժեստ:

Փաստացի այս հրավերով եվրոպացիները նախ՝ ակնարկում են, որ այդ համաձայնագրի նախապատրաստումը եւ ստորագրումը նախորդ իշխանությունների անուրանալի լուման է եղել, եւ երկրորդ՝ հաստատում, որ ՀՀԿ-ականներն անցյալում լուրջ աշխատանք են կատարել:

Ըստ էության, Աշոտյանին հրավիրելով՝ գնահատական տալուց զատ շեշտադրում է արվում, որ անկախ արտախորհրդարանական կարգավիճակից՝ իրենք շարունակում են աշխատել ՀՀԿ-ականների հետ: Այստեղ, ըստ ամենայնի, մեծ նշանակություն է ունեցել նաեւ ՀՀԿ-ի՝ ԵԺԿ անդամ լինելու հանգամանքը, նաեւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շրջանակներում ՀՀԿ-ի ծավալած համագործակցությունը:

Սակայն որոնք էլ լինեն հիմնական շարժառիթները, փաստն այն է, որ այսօրվա կարեւորագույն հարցի քննարկմանը ՀՀ-ն հրավիրված է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Աշոտյանի դեմքով: Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ քննարկմանը գործող ԱԺ-ից ոչ ոք չի հրավիրվել:

Դժվար է ասել՝ այս քայլով ներկայի ու ապագայի տեսակետից ինչ «ստավկաներ» է անում եվրոպական գերտերությունը, բայց, թերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ-ի ռեբրենդինգի համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լուրջ աշխատանքներ է տանում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թեթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ