Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծը պատրաստ է. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել /տեսանյութ/
Ուրեմն հեռավոր 2011 թվականն էր ու Ոստիկանության կենտրոնի բաժանմունք էին տարել ՀԱԿ երիտասարդներին, ի դեպ հենց այդ միջադեպից հետո դադարեցվեցին ՀԱԿ-Իշխանություն երկխոսությունը, որի արդյունքում պատժից վաղաժամ ազատվեց Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանության դիմաց հավաքվել էինք բերման ենթարկված երիտասարդներին աջակցելու (ես այդ ժամանակ ՀՀՇ անդամ էի դեռևս) բավականին բազմամարդ հավաք էր: Այդ ժամանակ Կենտրոնի ոստիկանությունը ՀԺ-ի խմբագրության մոտակայքում […]
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնդակահարեք կամ կախեք՝ դատելը քիչ է: Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից: Այսինք, պատգամավորն առաջարկում է, […]
Ադրբեջանի ԱԳ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը՝ կապված Հայաստանի ԱԳ նախարարի հետ կայանալիք հանդիպման հետ, ամբողջությամբ համապատասխանում է «3+2» ձևաչափով ընդունված համատեղ հայտարարությանը: Այսպես ադրբեջանական արտաքին քաղաքականության ներկայացուցիչը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը: Աբդուլաևայի խոսքերով, այդ հայտարարությունն աջակցում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությանը, և Հայաստանի իշխանությունները պետք […]
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են մայիսի 29-ին Ղազախստանում երկկողմ հանդիպում ունենալ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհդրի նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:































