06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. politik.am

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԱԾ տնօրեն […]

Որեւէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ Փաշինյանի նշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն  անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին՝ կապված հակամենաշնորհային պայքարի եւ դրա արդյունքների հետ: Նա, մասնավորապես, գրել է. «Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը եւ դրա արդյունքները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից… […]

Երկու պետություն՝ մեկ նպատակ. Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն․ Միքայել Մինասյան․

Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային […]

Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետևում. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում: Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ […]

Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջև. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, եւ հենց այս երկու թեկնածուների […]

Լրիվ իրականության զգացողությունը կորցրել ես». Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պատգամավորները նախարարի գործունեությունը կասկածի տակ դրեցին՝ փորձելով նրան ազատել զբաղեցրած պաշտոնից: Սա տեղի էր ունեցել նախարարի՝ պատգամավորների հարցապնդմանը ոչ պատշաճ եւ, վերջիններիս բնորոշմամբ, իմիջիայլոց պատասխաններ տալու պատճառով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը խիստ զայրացրել է վարչապետ Փաշինյանին, եւ նա նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ […]

«Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գանդիի ներողամտության և Փաշինյանի մեծամտության միջև… Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ և հիվանդագին մեծամտությամբ: Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն: Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա […]

Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։ […]

Խնդրահարույց օրենքը ճանաչվեց սահմանադրական. Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ դրա մասին գիտեր դեռ հոկտեմբերի 1-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր՝ ապրիլի 19-ին, հրավիրված նիստի ընթացքում քննարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանադրականության հարցը: ՍԴ արձանագրային բաժնից Aravot.am-ին տեղեկացրին՝ Սահմանադրական դատարանի որոշման մասին: Մասնավորապես ըստ ՍԴ որոշման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերին 2-ին խորհրդարանում քննարկման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի