22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊՎԾ պետի պաշտոնակատարը հաշվետու է քաղաքացիներին. Նա պետք է շուտափույթ շտկի իր սխալը. Փաշինյանը կպարզի տեղի ունեցածը

ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները:

Փաշինյանը՝ հավելեց, որ կպարզի ամենը:

Նույնխնդրին անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Սխալ ձեւակերպում է արել Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատարը: Ինքը լավ տեղյակ չէ, որ հաշվետու է եւ շուտափույթ կերպով պետք է շտկի իր սխալը: Այո, միանշանակ սխալ է ասել: Քաղաքացու կարծիքը պետք է հաշվի առնվի»:

ԱԺ նախագահը մի վերապահում արեց, որ ՊՎԾ պետի պաշտոնը քաղաքական չէ, եւ Քյարամյանը իրենց քաղաքական թիմը չի ներկայացնում:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել, ըստ որի՝ դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ