15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է ապրիլյան դեպքերի կրկնություն. Քաղաքագետ

1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը հակահայկական է։ Այն ի սկզբանե եղել է հակահայկական, ուղղված է եղել հայերի շահերի դեմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Խոսելով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զորավարժությունների մասին՝ բանախոսը նկատեց, որ դրանք, կարծես, դարձել են օրացուցային անհրաժեշտություն: «Մենք տեսնում […]

Այսօր այլևս Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում. Հովհաննես Իգիթյանը՝ Արմեն Աշոտյանին

«Վերջերս մի հայտարարություն էի արել, որը սխալ է հասկացվել առնվազն մի հոգու կողմից: Բայց կարևոր հայտարարությունն է, ես կրկնեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետև չի կարելի, որ այդպիսի հայտարարությունները սխալ հասկացվեն: Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, […]

ՊԵԿ-ը դրդում է ապօրինությունների ու գալիս բռնում է. Ավտոներկրողների միության նախագահ

Վերջին շրջանում ավտոմեքենաների գները բավականին բարձրացել են: Ըստ մասնագետների` հիմնականում թանկ վաճառվում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով` թանկանում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են ՀՀ-ից. «Օրինակ` ճապոնական որոշ մոդելներ կան, տղաները Էմիրաթներում գնում էին 2000 դոլարով, հիմա 4 հազար դոլարով են ձեռք բերում: 7 տեղանոց մեքենաները երկու անգամ […]

Գարեգին Բ-ն կառավարությունում էր

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց աշխատանքային խմբի անդամներին և ներկաներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ […]

Փաշինյա՛ն ջան, էլ չի անցնում, պրծավ, վե՛րջ

Բա թե՝ քաղաքացու օր, Ներկայիս իշխանությունները քաղաքացու օրվա հետ կապված 124.000.000 դրամը բաշխել են մարզերին, իսկ մարզերում, մեկ անձից գնում կատարելով, բոլոր գործերը վստահել յուրայիններին: Թավշյա հեղափոխականներն այսքան տարի բյուջեի ցանկացած լումայի հետևից գնացել են հետաքննություններ արել, սակայն այսօր պարզ դարձավ, որ իրենց ընկերներն են շահում, ու, բնականաբար, «ատկատ կոչվածը» շարունակում է ապրել ու զարգանալ: […]

Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք

Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը: Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ […]

Զորավարժությունը Ադրբեջանի և Թուրքիայի պատասխանն են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոչին

Ադրբեջանի տարածքում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները Իլհամ Ալիևի պատասխանն են ՀՀ վարչապետի խաղաղության կոչին: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։ «Զորավարժություններն այդ […]

Lրատվամիջոցները ծառայում են ոչ թե հանրությանը, այլ նեղ քաղաքական խմբերի /տեսանյութ/

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս   Նավասարդյանը դեռեւս նկատում է ազդեցություն մամուլի վրա։  «Եթե խոսում ենք, որ ապրում ենք փոփոխված  Հայաստանում, ապա լրատվամիջոցները որպես հանրային կառույց ևս պետք է փոխվեն: Սակայն մենք տեսնում ենք որ հայաստանյան լրատվամիջոցները, թեև  գործում են ավելի ազատ պայմաններում, սակայն լրատվամիջոցների վրա առկա է  քաղաքական ազդեցություն: Այժմ լրատվամիջոցները, ծառայում են ոչ […]

Լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ. Աննա Հակոբյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը շնորհավորական խոսք է հղել Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է. «Սիրելի´ լրագրողներ, գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արաձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության […]

Ով ում վրա է գործ կարում, ով ում վրա է թիմակիցներին մոբիլիզացնում. դատաիրավական համակարգի կոլապսի ծանր հետեւանքները

Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող  գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։ Խնդիրն այստեղ ամենեւին անհատների մեջ չէ: Խնդիրը կառույցների եւ համակարգերի նկատմամբ անվստահության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի